Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սաթիկ Սեյրանյան. ՍԴ դատավորների դեմ հավաքվող դոսյեների մասին ինֆորմացիան հավաստի է

Սաթիկ Սեյրանյան. ՍԴ դատավորների դեմ հավաքվող դոսյեների մասին ինֆորմացիան հավաստի է
11.01.2020 | 22:08

«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարող է ասել այն, ինչ ուզում է, մենք էլ պնդում ենք, որ 168.am-ի հրապարակած՝ ՍԴ դատավորների դեմ հավաքվող դոսյեների մասին ինֆորմացիան հավաստի է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներից երկուսի մասին ոստիկանության կողմից դոսյեներ հավաքելու տեղեկությանն ու ոստիկանապետի ժ.պ. Արման Սարգսյանի հերքումներին: Դիտարկմանը, թե ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հերքել է նաև վարչապետի մոտ ՍԴ դատավորների թեմայով երեկ գաղտնի ժողովի մասին լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունը՝ Սեյրանյանն արձագանքեց. «Ինչպես տեղեկացրել ենք՝ հանդիպումը եղել է փակ և գաղտնի։ Իսկ փակ և գաղտնի հանդիպումները, որպես կանոն, փորձում են պահել փակ և գաղտնի։ Եվ, բնականաբար, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը պիտի հերքեր։ Լրատվամիջոցի դերը հանրությանը իրազեկելն է, ինչը և արել ենք, իսկ հրապարակմանն արձագանքելն էլ համապատասխան մարմնի գործառույթն է»։

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ