«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռուհանին Զելենսկու հետ քննարկել է ուկրաինական ինքնաթիռի վթարի հանգամանքները

Ռուհանին Զելենսկու հետ քննարկել է ուկրաինական ինքնաթիռի վթարի հանգամանքները
11.01.2020 | 22:08

Իրանի և Ուկրաինայի նախագահներ Հասան Ռոհանին և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ուկրաինական ինքնաթիռի աղետալի կործանման հանգամանքները:

«Իրանի և Ուկրաինայի նախագահները քննարկել են ուկրաինական ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը տեղի է ունեցել Թեհրանի մերձակայքում», - ասված է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերության հաղորդագրության մեջ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել էր. «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում ԱՄՆ-ի հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել»:


«Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»,- ասել է Ռոհանին:

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ