«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Եղվարդ քաղաքի և Աչաջուր համայնքի ծննդատների փակման առնչությամբ

ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Եղվարդ քաղաքի և Աչաջուր համայնքի ծննդատների փակման առնչությամբ
14.01.2020 | 01:33

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդում և Աչաջուրում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցերի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն ուսումնասիրել է ծննդատների փակման վերաբերյալ քաղաքացիների բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Ուսումնասիրվել են բուժանձնակազմերի բողոքները։


Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն և մարզպետարաններ։
Պարզաբանումներ են պահանջվել նաև այս ոլորտում պետության նախատեսած քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ։
Մարալիկի ծննդատան փակման հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանը հարցը քննարկել է Առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ, նաև գրավոր հարցում է ուղարկել։

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ