Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բեռլինում քննարկվելու է լիբիական կարգավորումը

Բեռլինում քննարկվելու է լիբիական կարգավորումը
14.01.2020 | 01:57

Հունվարի 19-ին Բեռլինում կկայանա Լիբիայում խաղաղ կարգավորմանը նվիրված քառակողմ համաժողով, որին Գերմանիայի կանցլերից բացի, կմասնակցեն նաև Իտալիայի վարչապետը, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները՝ Անկարայում ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` նշելով, որ Անկարայի գլխավոր նպատակը Լիբիայում հրադադարին մշտական բնույթ հաղորդելն է: Մոսկվայում այսօր բանակցում են Լիբիայի հակամարտող կողմերը: Մոսկվա են ժամանել ՄԱԿ-ի կողմից ճանաչված լիբիական կառավարության ղեկավար Ֆայեզ ալ Սարաջը և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բենգազիում տեղակայված «Լիբիական ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարը:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ