Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանի նախագահը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի բացմանը

Հայաստանի նախագահը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի բացմանը
14.01.2020 | 01:58

Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը։ Արարողությանը ներկա են եղել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամեդ բին Զայեդ ալ Նահյանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը, այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր, 4000 պատվիրակներ 175 երկրներից: «Աբու Դաբի կայունության շաբաթը» անցկացվում է 2008-ից, գլոբալ հարթակ է, որը միավորում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ աշխարհի կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով։ Ֆորումի բացման շրջանակում տեղի է ունեցել «Զայեդ կայունության մրցանակի» շնորհման արարողությունը: Հայաստանի նախագահը մրցանակ է հանձնել «Ալ Ամալի» դպրոցին:

«Ալ Ամալի»-ն Մարոկկոյի սակավաթիվ դպրոցներից է, որը կրթում է ուսանողներին ամռանը ջրի սակավության խնդիրները հաղթահարելու և գյուղատնտեսության ուղղություններով: Դպրոցը փորձում է նաև դրական ազդեցություն ապահովել համայնքի համար՝ իրականացնելով մի քանի ծրագրեր, որոնք ուղղված են շրջակա միջավայրի, կայունության ոլորտներում իրազեկվածության բարձրացմանը: Դպրոցի առաջարկած նախագծերից մեկը միտված է մաքուր էներգիայի կիրառմամբ ջրի ապահովմանը: «Զայեդ կայունության մրցանակը» շնորհվում է 2008-ից՝ նպատակ ունենալով խրախուսել առողջապահության, սննդի, էներգետիկայի, կրթության և ջրային տնտեսության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս կայուն զարգացմանը նպաստող նորարար և ոգեշնչող լուծումներով։

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ