Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանը չի ավարտել ԱՄՆ-ից վրեժխնդրությունը Սոլեյմանիի սպանության համար

Իրանը չի ավարտել ԱՄՆ-ից վրեժխնդրությունը Սոլեյմանիի սպանության համար
14.01.2020 | 02:00

Իրանական ուժերը դեռեւս չեն ավարտել վրեժխնդրությունը ԱՄՆ-ից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանիի սպանության համար՝ հայտարարել է «Ալ Կուդս»-ում հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Ալի Շիրազին:


«Մենք դեռեւս չենք ավարտել վրեժխնդրությունը թշնամիներից Սուլեյմանիի ու նրա զինակիցների սպանության համար»,-հունվարի 13-ին նրա խոսքը մեջբերել է Fars գործակալությունը: Շիրազիի խոսքով՝ «պարտադիր չէ, որ պատասխան գործողություններն իրականացվեն միայն Իրանի կողմից, դիմադրության ճակատը եւս իր կողմից ակտիվորեն վրեժ է լուծելու»: Իրանում դիմադրության ճակատ են անվանում բոլոր դաշնակիցներն ուժերը տարածաշրջանում, որոնց խնդիրը «համաշխարհային իմպերիալիզմին» դիմակայելն է:
ՄԱԿ-ում Իրանի մշատական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին հայտարարել Է, որ Իրանն ավարտել է վրեժխնդրությունը գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում: «Մեր բոլոր գործողությունները համաչափ էին Կասեմ Սուլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են: Եթե ԱՄՆ-ն այլեւս ռազմական գործողություններ չձեռնարկի Իրանի նկատմամբ, մեր կողմից՝ մենք նույնպես չենք ձեռնարկի նման գործողություններ»,- ընդգծել է նա: Մինչ այդ Մաջիդ Թահթ Ռավանչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին: Ուղերձում Իսլամական Հանրապետությունն իրազեկում է իրականացված գրոհի մասին եւ հավաստում, որ «հակամարտության էսկալացիա չի փնտրում»:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ