Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աշխարհի ամենաարագընթաց ինքնակառավարվող գնացքը գործարկվել է Չինաստանում

Աշխարհի ամենաարագընթաց ինքնակառավարվող գնացքը գործարկվել է Չինաստանում
14.01.2020 | 02:04

Չինաստանի մայրաքաղաք Պեկինն ու Չժանցզյակու քաղաքը միմյանց է կապվել տրանսպորտային նոր հանգույցով՝ աշխարհի ամենաարագընթաց ինքնակառավարվող գնացքի միջոցով: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:

«Առավելագույնը 350 կմ/ժ արագություն կարող է զարգացնել գնացքը, որ գործարկվել է պեկինյան ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկին ընդառաջ: Փոխադրամիջոցի շնորհիվ հնարավոր կլինի կրճատել մի քաղաքից մյուսը հասնելու ժամանակահատվածը՝ 3 ժամից հասցնելով մեկի»,- գրում է աղբյուրը:


Պարբերականը նշում է նաև, որ գնացքի խցիկներն ընդարձակ են, հարմարավետ, համալրված «խելացի» լուսավորմամբ ու անվտանգության հազարավոր զգայակներով, դիմաճանաչողական տեխնոլոգիայով և այլ համակարգերով:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ