Ձեռ­նա­մարտ` ա­ռանց կա­նոն­նե­րի

Ձեռ­նա­մարտ` ա­ռանց կա­նոն­նե­րի
14.01.2020 | 03:07
Ձմե­ռը կար­ծա­ծից հե­տաքր­քիր ստաց­վեց: Այն մեկ­նար­կեց Վա­նե­ցյան-Փա­շի­նյան ձեռ­նա­մար­տով. այն­քան թեժ էր, որ շա­տե­րի մեջ ան­գամ կաս­կած ա­ռա­ջա­ցավ` ար­դյո՞ք Փա­շի­նյանն ու Վա­նե­ցյա­նը շա՜տ խոր­քե­րում պայ­մա­նա­վոր­ված չեն խա­ղում մի­մյանց հետ` Վա­նե­ցյա­նին վե­րա­պա­հե­լով Սո­լեյ­մա­նիին ցա­վակ­ցո­ղի, սո­րո­սիկ­նե­րի դեմ պայ­քա­րո­ղի, ռու­սա­կան վեկ­տո­րը «կեն­դա­նի» պա­հո­ղի (հի­շենք` օ­դում կախ­ված շշուկ­ներ կա­յին, որ Նի­կո­լը պաշ­տո­նան­կու­թյու­նից ա­ռաջ Վա­նե­ցյա­նին հա­մա­րել է ռու­սա­կան… լավ, ձևա­կեր­պենք նուրբ` Ռու­սաս­տան շատ սի­րող պեր­սոն) դե­րը, ա­սել է` ընդ­դի­մա­դիր, ինս­տի­տու­ցիո­նալ պայ­քա­րը կա­րող է վա­րել Վա­նե­ցյա­նը` ընդ­դեմ ար­հես­տա­կան-ա­մե­րի­կյան ին­տե­լեկ­տի մարմ­նա­ցում, ա­մեն ին­չի «ըն­դու­նակ», արևմտյան պա­սա­ժը «հա­մախ­մբ­ման» տա­նող` ոչ ան­հայտ դա­սա­լիք, քրեա­կան գոր­ծե­րով ան­ցած ԱԺ պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի:
ՈՒ այս մեծ խա­ղում «ար­բիտ­րի» դե­րը կվե­րա­պահ­վի Նի­կո­լին:
Իսկ ի­րա­կա­նում, Վա­նե­ցյան-Բա­բա­ջա­նյան դուե­տը, ֆորս­մա­ժո­րա­յին զար­գա­ցում­նե­րի դեպ­քում, կլի­նեն Նի­կո­լին փո­խա­րի­նող պա­հես­տա­յին­ներ, գեո­կենտ­րոն­նե­րի հա­մար ըն­դու­նե­լի պեր­սոն­ներ: ՈՒ այս խա­ղում` թե՛ ժո­ղովր­դա­կան, թե՛ «բո­լո­րե­քյան» ա­ռա­վե­լու­թյու­նը հաս­տա­տա­պես Վա­նե­ցյա­նի կողմն է, ո­րը, ճիշտ է, թո­թո­վա­խոս է քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, ա­նում է իր ա­ռա­ջին քայ­լե­րը, խո­ցե­լի է ո­րոշ ա­ռում­նե­րով, սա­կայն, մարդ­կա­յին տե­սա­կա­բա­նու­թյամբ, ըն­դու­նե­լի է շա­տե­րի, ե­թե ոչ բո­լո­րի կող­մից, բա­ցի սո­րո­սիկ­նե­րից:
Աբ­սու՞րդ է: ՈՒմ հա­մար` ինչ­պես: Բայց քա­նի որ «կո­պիտ դար է, կո­պիտ բար­քեր», իսկ քվան­տա­յին ռե­զո­նան­սը կյան­քի ի­րա­վունք ու­նի և խիստ ա­ռաջ­նա­հերթ է այ­սօր, վե­րը նշ­ված վար­կա­ծին կյան­քի ի­րա­վունք տանք` այլ վար­կած­նե­րի կող­քին, մա­նա­վանդ որ, քաղ­տեխ­նո­լո­գիա­ներն ու օ­վեր­տոն­նե­րի պա­տու­հան­նե­րը աշ­խա­տում են հենց ան­կան­խա­տե­սե­լիու­թյան սկզ­բուն­քով:
Մա­նա­վանդ որ, շատ մո­տիկ` Ի­րա­նում, զար­գա­ցում­նե­րի այն­պի­սի ա­սի­մետ­րիա է, որ ժամն ու վայր­կյա­նը չեն բա­վա­րա­րում ին­ֆո-հիբ­րի­դա­յին զար­գա­ցում­նե­րը կլա­նե­լու հա­մար: Ւսկ ԱՄՆ-ը շտա­պում է. նա կորց­նում կամ դան­դա­ղում է Վե­նե­սուե­լա­յում, Գուայ­դոն ոչ մի կերպ չի ար­դա­րաց­նում ի­րեն, Հոն­կոն­գում կես տա­րի է` բան չի ստաց­վում, չնա­յած հուժ­կու գու­նա­վոր հե­ղա­փո­խա­կան մու­տա­ցիա­նե­րին, Ռու­սաս­տանն ընդ­հան­րա­պես չի կա­րո­ղա­նում գու­նա­վո­րեց­նել, երկ­րորդ պտույ­տի է տա­նում Սո­րո­սին, Ի­րա­նում… Տես­նում եք` ո­րո­շա­կի շարժ կա այն ա­ռու­մով, որ բո­ղո­քի ե­լած ու­սա­նող­նե­րի շար­քերն ստ­վա­րա­նում են, և ա­ռա­ջին ան­գամ Ի­րա­նում բո­ղո­քը սակ­րա­լի դեմ է` հոգևոր ա­ռաջ­նոր­դի` «Ա­լիի», այն է` Խա­մե­նեիի, ին­չը չլս­ված-չտեսն­ված ռե­զո­նանս է, ուս­տի պետք է ար­ձա­նագ­րել, որ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյամբ, ուկ­րիա­նա­կան ինք­նա­թի­ռի «քվան­տա­յին» խոց­մամբ ԱՄՆ-ը ինչ-որ ա­ռու­մով ճեղ­քեց ի­րա­նա­կան մեն­թալ դաշ­տը, ու երբ ի­րան­ցին պա­հան­ջում է հոգևոր ա­ռաջ­նոր­դի հրա­ժա­րա­կա­նը, դա ար­դեն լուրջ ի­րա­վի­ճակ է, ե­թե չա­սենք` Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից էլ ա­վե­լի հուժ­կու «սպա­նու­թյուն»:
ՈՒ այս ա­ռու­մով չենք բա­ցա­ռում, որ Փա­շի­նյան Նի­կո­լը և յուր «բաք-օ­ֆիս­ներն» այն­քան գրա­գետ ու դե­րա­բաշ­խու­մա­յին են խա­ղում, որ հնա­րա­վոր է շա՜տ խոր­քե­րում Վա­նե­ցյա­նի հետ խա­ղը գրա­գի­տու­թյան, գեո­մար­տահ­րա­վեր­ներ-հաշ­վարկ­նե­րի ար­տա­հայ­տու­թյուն լի­նի:
Մի ժպ­տա­ցեք, թե` անհ­նար է: Քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ եր­բեք չեն ա­սում` եր­բեք: Հե­տո էլ կար­ծում ենք` Իո­նի­սյան կոչ­վա­ծի բո­ղո­քի հուժ­կու նո­տան ընդ­դեմ Փա­շի­նյան, հենց այն հան­գա­ման­քով է պայ­մա­նա­վոր­ված, որ ու­ժա­յին­նե­րի նկատ­մամբ սո­րո­սենք կար­ծես թե կորց­նում են ի­րենց վե­րահս­կո­ղու­թյու­նը. չնա­յած դեռ սպա­սենք, թե ով­քեր կդառ­նան այդ կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­ներ:
Հա­ջոր­դիվ ժպ­տում ու նկա­տա­ռում եք, որ Փա­շի­նյա­նը և յուր ըն­տա­նի­քը նեյ­րո­լինգ­վիս­տի­կա­յի մեջ են, ո­րով­հետև ին­քը ևս չու­նի ու­ժա­յին­նե­րի նկատ­մամբ ամ­բող­ջա­կան վե­րահս­կո­ղու­թյուն, և չի բա­ցառ­վում, որ հա­մա­կար­գից հե­ռա­ցած Վա­նե­ցյա­նը տե­ղյակ լի­նի` ինչ են խո­սել փակ հան­դիպ­ման ըն­թաց­քում Փա­շի­նյանն ու ու­ժա­յին ԺՊ-նե­րը, ինչ են ո­րո­շել` ով «Հա­լեպն» ար­տա­սա­նի ՍԴ-ի գլ­խին, ով բռ­նի ոչ միայն Հրայր Թով­մա­սյա­նի սա­նի­կի, այլև Հրայ­րի «ոտ­նե­րը»` թա­թիկ­նե­րը կտ­րե­լու հա­մար և այդ­պես շա­րու­նակ:
Դար­ձյալ ըն­դու­նեք` ով ինչ­պես կու­զի: Վար­կած է, որ կա­րող է նույն­պես կյան­քի ի­րա­վունք ու­նե­նալ, մա­նա­վանդ, ել­նե­լով «ըն­տանի­քի» բուռն հա­կազ­դե­ցու­թյու­նից, մեկ էլ քա­ղա­քա­կա­նու­թյուն մտ­նե­լու պատ­րաստ­վող Վա­նե­ցյա­նի իմ­պուլ­սիվ, «կանգ առ­նե­լու» ա­նըն­դու­նակ վար­քից ել­նե­լով:
Բո­լոր դեպ­քե­րում, ա­յո, ձմե­ռը բուռն ստաց­վեց։ Շա­րու­նա­կենք դի­տել:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao