«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
 

Տա­ղան­դի մա­սին, ու՝ ոչ միայն

Տա­ղան­դի մա­սին, ու՝ ոչ միայն
14.01.2020 | 03:17
Վեր­ջա­պես ձյուն էլ ե­կավ Երևա­նում, ու մեր թի­թիզ ձմ­ռա­նը մի քիչ լր­ջու­թյուն հա­ղոր­դեց: Լր­ջու­թյուն, ո­րի կա­րիքն ու­նենք բո­լորս: Մենք, որ չա­փա­զանց բևե­ռաց­ված ենք, մենք, որ չու­նենք չա­փի զգա­ցում, մենք, որ ան­հար­կի քա­ղա­քա­կա­նաց­ված ենք: ՈՒ՝ շա­րու­նա­կում ենք ի­րար վա­խեց­նել, ու՝ ի­րա­րից … վա­խե­նալ:
Օ­րի­նակ՝ ԱՄՆ-Ի­րան կոնֆ­լիկ­տը: Տա­րին սկս­վեց ար­տա­քին քա­ղա­քա­կան ա­նակն­կալ­նե­րով՝ Բաղ­դա­դում ԱՄՆ նա­խա­գա­հի հրա­մա­նով սպան­վեց Ալ Կուդ­սի հրա­մա­նա­տար Ղա­սեմ Սո­լեյ­մա­նին՝ Ի­րա­նի դե­ֆակ­տո երկ­րորդ դեմ­քը: ԱՄՆ-Ի­րան կոնֆ­լիկ­տի նոր զար­գա­ցում, որ մի քա­նի օր չէր իջ­նում թեր­թե­րի ա­ռա­ջին է­ջե­րից ու ե­թե­րից ամ­բողջ աշ­խար­հում: Հատ­կա­պես, որ Ի­րա­նը հրա­պա­րա­կավ խոս­տա­նում էր աշ­խար­հա­ցունց վրեժ: Սո­լեյ­մա­նիի հու­ղար­կա­վո­րու­մից հե­տո, սա­կայն, պաշ­տո­նա­կան վրեժն ա­վարտ­վեց Ի­րա­քում ԱՄՆ 2 ռազ­մա­բա­զա հր­թի­ռա­կո­ծե­լով՝ նա­խա­պես Ի­րա­քին, վս­տա­հու­թյան հա­մար նաև Դա­նիա­յին, նա­խազ­գու­շաց­նե­լուց հե­տո: Հե­տո Հա­սան Ռո­հա­նին կա­ռա­վա­րու­թյան նիս­տում հայ­տա­րա­րեց. «Ես կար­ծում եմ՝ գլ­խա­վոր հար­վա­ծը ԱՄՆ-ին պետք է տան տա­րա­ծաշր­ջա­նի ժո­ղո­վուրդ­նե­րը. ա­մե­րի­կա­ցի­նե­րը կտ­րել են մեր թան­կա­գին գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի ձեռ­քը, ի պա­տաս­խան Ա­մե­րի­կա­յի ոտ­քը կկտ­րեն տա­րա­ծաշր­ջա­նում»:
Փոր­ձա­գետ­նե­րը հա­մոզ­ված են, որ այս փու­լում ԱՄՆ-ԻԻՀ կոնֆ­լիկ­տը կա­վարտ­վի, բայց կող­մե­րը շա­րու­նա­կում են գլոր­վել դե­պի մեծ պա­տե­րազմ: Ի­րա­նի ու ԱՄՆ-ի պա­տե­րազ­մի ան­խու­սա­փե­լիու­թյան մա­սին խո­սում են 40 տա­րի՝ Ի­րա­նի իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո:
Բնա­կա­նա­բար՝ Հա­յաս­տա­նը պի­տի իր հա­մա­պար­փակ անվ­տան­գու­թյան մա­սին մտա­ծեր՝ ի­րա­վի­ճա­կի ցան­կա­ցած զար­գաց­ման դեպ­քում: Բայց այն, մեղմ ա­սած, ի­րա­րան­ցու­մը և ա­պո­կա­լիպ­սի­սի գու­շա­կու­թյուն­նե­րը, որ սկս­վե­ցին լրատ­վա­մի­ջոց­նե­րում, բնո­րոշ էին միայն ա­մեն ին­չից վա­խե­ցած մար­դու ու պե­տու­թյան: Թեև իշ­խա­նու­թյու­նը ձեռ­նար­կում էր քայ­լեր՝ ռազ­մա­կա­նից մինչև պա­րե­նա­յին անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հա­մար: Իսկ մա­մու­լը Կա­սանդ­րա­յի սինդ­րո­մով աշ­խար­հի վեր­ջը, եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի սկիզբն էր ուր­վագ­ծում, ու ինքն իր խե­լա­ցիու­թյամբ հրճ­վում: Ոչ ոք, ի­հար­կե, չկան­խա­տե­սեց այն, ինչ կա­տար­վե­լու էր հե­տո: Նույն այդ «վրի­ժա­ռու­թյան» գի­շեր­վա լու­սա­բա­ցը, երբ Ի­րա­նը սխալ­մամբ խո­ցեց ՈՒկ­րաի­նա­յի ուղևո­րա­տար բոին­գը: Խո­ցեց ու 3 օր ժխ­տում էր: Հուն­վա­րի 3-11-ը ա­յա­թո­լա Ա­լի Խա­մե­նեիի հաղ­թա­հան­դե­սի օ­րեր էին. Դո­նալդ Թրամ­փի հրա­մա­նով սպան­ված գե­նե­րալ, մա­հից հե­տո՝ գե­նե­րալ-լեյ­տե­նան­տի կո­չում ստա­ցած Ղա­սեմ Սու­լեյ­մա­նին շա­րու­նա­կում էր ծա­ռա­յել իշ­խա­նու­թյա­նը՝ հա­մախմ­բել պատ­ժա­մի­ջոց­նե­րի պատ­ճա­ռով սո­ցիալ-տն­տե­սա­կան ծանր վի­ճա­կում հայ­տն­ված մարդ­կանց, որ մի քա­նի ա­միս ա­ռաջ դուրս էին ե­կել փո­ղոց­ներ՝ բո­ղո­քի ցույ­ցե­րի, ու ոչ ոք չի կա­րող ա­սել՝ քա­նիսն այլևս տուն չվե­րա­դար­ձավ:
«Մահ Ա­մե­րի­կա­յի­նը» վերս­տին դար­ձել էր գլ­խա­վոր կար­գա­խոս: Ի­րա­նում քչերն են ըն­դու­նում, որ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նին 1978-ի իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյու­նից մեկ տա­րի հե­տո ան­դա­մակ­ցե­լով իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սին ու ա­րագ ա­ռաջ գնա­լով՝ զբաղ­վում էր սպա­նու­թյուն­նե­րի ու ա­հա­բեկ­չու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­մամբ՝ երկ­րից դուրս: ՈՒ դա բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կա­նի հա­մար այն­քան էլ պատ­վա­բեր գործ չէ: Նա գի­տեր բա­զում գաղտ­նիք­ներ, ու նրա խղ­ճին կա­յին բա­զում զո­հեր: Ճիշտ է՝ հա­նուն ալ­լա­հի ու Ի­րա­նի, բայց դա ըն­կալ­վում է միայն Ի­րա­նում, իսկ Ի­րա­նից դուրս շա­տե­րի հա­մար նա ա­հա­բե­կիչ էր:
Դո­նալդ Թրամփն այն­քան էլ պո­պու­լիզ­մի ու իր վե­րընտ­րու­թյան հար­ցը չէր լու­ծում՝ Սո­լեյ­մա­նիի վե­րաց­ման հրա­մա­նը տա­լով, որ­քան ա­պա­հո­վում էր յու­րա­յին­նե­րի անվ­տան­գու­թյու­նը: Դա է փաս­տում նաև, որ Ի­րա­քում տե­ղա­կայ­ված ԱՄՆ 2 ռազ­մա­բա­զա­նե­րի գի­շե­րա­յին հր­թի­ռա­կո­ծու­մից հե­տո նա ռազ­մա­կան պա­տաս­խան չձեռ­նար­կեց, միայն խոս­տա­ցավ լրա­ցու­ցիչ պատ­ժա­մի­ջոց­ներ: «Ի­րա­նը, կար­ծես, նա­հան­ջում է, ու դա շատ լավ է բո­լոր շա­հագր­գիռ կող­մե­րի հա­մար, լավ է ամ­բողջ աշ­խար­հի հա­մար»,- ա­սաց Դո­նալդ Թրամ­փը: Բայց ան­գամ նա չէր կա­րող կան­խա­տե­սել, որ Ի­րա­նը կխո­ցի ուկ­րաի­նա­կան ինք­նա­թի­ռը, կժխ­տի, հե­տո կխոս­տա­վա­նի, ու Թեհ­րա­նում ցույ­ցեր կսկս­վեն ա­յա­թո­լա Ա­լի Խա­մե­նեիի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով: Շր­ջա­դար­ձը սա էր՝ գե­րա­գույն հոգևոր ա­ռաջ­նոր­դը մեկ օ­րում կորց­րեց հա­մերկ­րա­ցի­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը՝ ի վեր­ջո, խոց­ված ինք­նա­թի­ռի 176 ուղևոր­նե­րից 83-ն ի­րան­ցի էին:
ՈՒ հի­մա՝ ա­յա­թո­լա­յից նա­խա­գահ, ԱԳ նա­խա­րար, տար­բեր պաշ­տո­նյա­ներ, որ 3 օր ա­պա­ցու­ցում էին ինք­նա­թի­ռի տեխ­նի­կա­կան ան­սար­քու­թյու­նը, պի­տի ոչ միայն աշ­խար­հին, սե­փա­կան ժո­ղովր­դին բա­ցատ­րեն՝ ինչ­պե՞ս ու ին­չու՞ խփե­ցին ուկ­րաի­նա­կան բոին­գը: Բայց Թեհ­րա­նի փո­ղոց­ներ են դուրս գա­լիս մի քա­նի հա­զար մարդ ըն­դա­մե­նը, դա սպառ­նա­լիք չէ մոլ­լա­նե­րի կրո­նա­պե­տու­թյա­նը: Հա­յաս­տա­նի հա­մար, ի­հար­կե, շա­հե­կան կլի­ներ, որ Ի­րա­նը լի­ներ ոչ թե մոլ­լա­նե­րով կա­ռա­վար­վող կրո­նա­պե­տու­թյուն, այլ դի­նա­միկ զար­գա­ցող աշ­խար­հիկ պե­տու­թյուն: Դա շա­հե­կան կլի­ներ նախ և ա­ռաջ Ի­րա­նի հա­մար, տա­րա­ծաշր­ջա­նի ու աշ­խար­հի, բայց կա ինչ կա: ՈՒ մենք պի­տի ի­րա­վի­ճա­կի բո­լոր նր­բու­թյուն­նե­րի հաշ­վա­ռու­մով շա­րու­նա­կենք հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը թե ԱՄՆ-ի, թե Ի­րա­նի հետ: Բայց վեր­ջա­պես թո­թա­փենք մեր գա­վա­ռամ­տու­թյու­նը, թույ­լի, վա­խե­ցա­ծի ու ան­վերջ վա­խե­ցո­ղի սինդ­րո­մը, թե աշ­խար­հի մե­ծե­րը կռվշ­տեն, մենք ո­տա­տակ ենք գնա­լու, մենք ո՞վ ենք, որ Ի­րա­նի ու ԱՄՆ-ի միջև միջ­նորդ ու խա­ղա­ղա­րար լի­նենք: Եվ այլն, և այլն… Պե­տու­թյու­նը պի­տի ամ­բի­ցիա ու­նե­նա, քա­ղա­քա­ցին՝ բա­ցի հպարտ լի­նե­լուց, պետք է զգա ու հաս­կա­նա իր պե­տու­թյան ու երկ­րի ար­ժեքն ու դե­րը: Ընդ­հան­րա­պես ու մաս­նա­վո­րա­պես: ՈՒ դա պի­տի լի­նի ոչ թե ըն­թա­ցիկ կամ հպան­ցիկ զգա­ցում, այլ մշ­տա­կան ու մշ­տամ­նա:
Իսկ մինչ այդ գի­տակ­ցու­թյա­նը գա­լը շա­րու­նա­կեք ՀԴՄ կտ­րոն պա­հան­ջել բո­լոր գնում­նե­րի հա­մար: Հա­վա­քեք այդ կտ­րոն­նե­րը, հա­մա­րա­կա­լեք ու պա­հեք մինչև վար­չա­պե­տի ծնն­դյան օ­րը: Ա­վե­լի մեծ նվեր նրան ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցուց հնա­րա­վոր չէ պատ­կե­րաց­նել: Գո­նե այս պա­հին: Վս­տա­հա­բար՝ չէ որ ինքն է իր ֆեյս­բու­քյան է­ջում գրել. «Այ­սօր կար­դում էի կան­խա­տե­սում­նե­րը և վեր­լու­ծու­թյուն­նե­րը 2020-ի՝ Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան պո­տեն­ցիա­լի մա­սին: Հա­մադ­րե­լով 2019-ի տվյալ­նե­րի հետ, ե­կա եզ­րա­կա­ցու­թյան. պետք է դուխ տալ հայ­կա­կան բիզ­նե­սին, չխան­գա­րել, չվի­րա­վո­րել, չնե­ղաց­նել, չկոտ­րել ու նրանք կգ­րա­վեն աշ­խար­հը: Շատ տա­ղան­դա­վոր են մե­րոնք: Ա­հա­վոր տա­ղան­դա­վոր: Ան­կեղծ եմ ա­սում»: Կս­տաց­վի, որ դուք էլ նրան եք դուխ տա­լիս: Ո­չինչ, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­կա­կան բիզ­նե­սին դուխ տա­լը պատ­կե­րաց­նում է հայ­կա­կան ար­տադ­րու­թյան հա­գուս­տով ու ծի­րա­նի կո­նյակ ըմ­պե­լով: Թեթև տա­րեք. ի վեր­ջո, լրագ­րող է՝ ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վո­րի մի քա­նի տար­վա ստա­ժով: Ճիշտ է՝ շատ է աշ­խա­տում, բայց պատ­կե­րաց­նու՞մ եք՝ ա­մեն օր ինչ ու ինչ­քան տե­ղե­կատ­վու­թյուն է հո­սում նրա աշ­խա­տա­սե­նյակ: Օ­րի­նակ՝ հայ-վրա­ցա­կան թեթևա­կի սկան­դա­լը:
Միան­շա­նակ է, որ երբ վար­չա­պե­տին տրա­մադր­վել են տվյալ­ներ, պո­պու­լիստ հայ­րե­նա­սե­րի նրա սիր­տը չի զգու­շաց­րել մտ­քին, որ ան­մի­ջա­պես ինչ ձեռքն է ընկ­նում, չպետք է հրա­պա­րա­կել, ար­ժի մի քիչ սպա­սել, ստու­գել: Հատ­կա­պես այն դեպ­քե­րում, երբ խոս­քը վե­րա­բե­րում է ար­տա­քին աշ­խար­հին: Հատ­կա­պես, երբ խոս­քը վե­րա­բե­րում է հարևան­նե­րին գե­րա­զան­ցե­լուն:
Ար­ժույ­թի մի­ջազ­գա­յին հիմ­նադ­րա­մի գնա­հա­տա­կան­նե­րով, մեկ շն­չի ՀՆԱ-ի ա­ճի մա­սով, թե այլ մա­սե­րի: Որ այդ երկ­րի ըն­դա­մե­նը նա­խա­րա­րը ի­րեն չպա­տաս­խա­նի ու չա­սի. «Սա սխալ գնա­հա­տա­կան է, քա­նի որ հաշ­վի առն­ված չեն տար­րա­կան մե­թո­դո­լո­գիա­կան հար­ցեր»: Միան­շա­նակ է, որ Վրաս­տա­նի է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րը ա­վե­լի պո­պու­լիստ է ու ա­վե­լի ան­շր­ջա­հա­յաց, հա­մե­նայն դեպս, պե­տա­կան է­թի­կա­յի տե­սա­կե­տից: Նույն միտ­քը հնա­րա­վոր էր ձևա­կեր­պել շատ ա­վե­լի կո­ռեկտ: Հա­մե­նայն դեպս, Հա­յաս­տա­նը շատ ա­վե­լի ա­ռիթ­ներ է ու­նե­ցել, մաս­նա­վո­րա­պես Վրաս­տա­նի նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի դեպ­քում, բայց Սա­լո­մե Զու­րա­բիշ­վի­լին, Բաք­վում ա­րած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո չի բա­ցատ­րել դի­վա­նա­գի­տու­թյան տար­րա­կան մե­թո­դո­լո­գիա­կան սխալ­նե­րը: Նույ­նիսկ Վրաս­տա­նի նախ­կին նա­խա­գահ Մի­խեիլ Սաա­կաշ­վի­լիի հո­խոր­տան­քին, թե Տիգ­րան Մե­ծից հե­տո Հա­յաս­տա­նը եր­բեք Վրաս­տա­նից ա­ռաջ չի ան­ցել, փաս­տե­րով պա­տաս­խա­նել է միայն ՀՀ նախ­կին վար­չա­պետ Հրանտ Բագ­րա­տյա­նը: Թե­պետ Սաա­կաշ­վի­լին պա­տաս­խա­նել է ոչ թե ՀՀ վար­չա­պե­տին, այլ զբաղ­վել է ինք­նա­գո­վազ­դով ու Բի­ձի­նա Ի­վա­նիշ­վի­լու վրա քա­ղա­քա­կան տա­կառ գլո­րե­լով: Իսկ Հրանտ Բագ­րա­տյանն էլ նրա­նից ա­ռաջ էր պն­դել, որ 1 շն­չին ընկ­նող ՀՆԱ ցու­ցա­նի­շով ՀՀ-ն 2019-ին Վրաս­տա­նից չի ան­ցել։
Նի­կոլ Փա­շի­նյա­նը պար­զա­պես մե­նակ է մնա­ցել իր աշ­խա­տա­սե­նյա­կում՝ շր­ջա­պատ­ված մարդ­կան­ցով, որ նրա հաշ­վին լու­ծում են ազ­դե­ցի­կու­թյան ու ազ­դե­ցու­թյան մե­ծաց­ման հարց: Պա­տա­հա­կան չէ, որ հուն­վա­րի 8-ին՝ ա­ռա­ջին աշ­խա­տան­քա­յին օ­րը Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կին հրա­ժեշտ տվեց նրա մամ­լո քար­տու­ղա­րը: Ա­ռի­թը ա­մա­նո­րյա ու­ղեր­ձի սուֆ­լյո­րի տեքս­տի սխալ­ներն էին, ա­վե­լի ճիշտ՝ կրկ­նու­թյու­նը: Բայց որևէ ղե­կա­վար իր են­թա­կա­յին պաշ­տո­նա­կան այդ ան­փու­թու­թյան պատ­ճա­ռով հրա­ժեշտ չէր տա, ե­թե չու­նե­նար ա­վե­լի լուրջ պատ­ճառ: Իսկ լուրջ պատ­ճառ կար. իր հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նը ոչ միայն չէր նպաս­տում վար­չա­պե­տի գոր­ծու­նեու­թյան ըն­կա­լե­լի լի­նե­լուն, այլև հա­ճախ հա­կա­ռակն էր ա­նում՝ ա­ռաջ­նորդ­վե­լով լրատ­վու­թյան ու քա­րոզ­չու­թյան միայն ի­րեն հայտ­նի կա­նոն­նե­րով: Ի­հար­կե, դժ­վար է աշ­խա­տել Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ՝ հա­կա­սա­կան, պոռթ­կուն ու ան­կան­խա­տե­սե­լի բնա­վո­րու­թյան պատ­ճա­ռով, բայց վար­չա­պե­տի մամ­լո քար­տու­ղա­րի խն­դի­րը նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը շա­հե­կան ներ­կա­յաց­նելն է, ճշտ­ված ու հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­ներ հա­ղոր­դե­լը, նրա գոր­ծու­նեու­թյան լու­սա­բան­ման մո­դել ու­նե­նա­լը, ոչ թե հըն­թացս ու ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­ներ մա­տու­ցե­լը: Գու­ցե քչե­րը նկա­տե­ցին, որ Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նի նշա­նա­կու­մից հե­տո Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­մա­րյա դա­դա­րեց­րել էր ֆեյս­բու­քյան ու­ղիղ ե­թեր­նե­րը, բայց հա­մա­րյա կես տա­րի անց վեր­սկ­սեց՝ հա­մա­րե­լով, որ ին­քը ֆեյս­բու­քով ա­վե­լի շատ գործ է ա­նում, քան Կա­րա­պե­տյանն իր լրատ­վա­կան ռե­սուրս­նե­րով: Մա­մու­լը գրեց, որ Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նը նաև «պա­լա­տա­կան խար­դա­վանք­նե­րի» մեծ վար­պետ էր և կա­րո­ղա­նում էր ՀՀ վար­չա­պե­տի ա­կան­ջին այն­պի­սի ին­ֆոր­մա­ցիա­ներ հասց­նել, որ ի­րա­կա­նում գո­յու­թյուն չու­նեն: Իսկ ում հետ հա­կադր­վել կամ չի ըն­դու­նել, ան­մի­ջա­պես պի­տա­կա­վո­րել է «քո­չա­րյա­նա­կան»՝ նրա նկատ­մամբ թշ­նա­մանք քա­րո­զե­լով: ՈՒ հի­մա նո­րից վար­չա­պետն ինքն է իր մամ­լո քար­տու­ղա­րը: Բայց նա միայն ինքն իր մամ­լո քար­տու­ղա­րը չէ, ինքն իր իշ­խա­նու­թյունն է ու ընդ­դի­մու­թյու­նը՝ հա­մա­ժա­մա­նա­կյա: ՈՒ դա ան­ձի երկ­վու­թյուն չէ, կամ խե­լա­գա­րու­թյան կան­խա­վար­կած, որ իբր պի­տի վար­կա­բե­կեր նրան ու իշ­խա­նա­փո­խու­թյան պա­հանջ դառ­նար՝ հայտ­նի կամ ան­հայտ ու­ժե­րի թե­լադ­րան­քով: Դա պար­զա­պես կյանքն է՝ մե­նակ ու ոչ այն­քան վճ­ռա­կան մար­դու կյան­քը, որ հայ­տն­վել է պե­տու­թյան ա­ռա­ջին դեմ­քի դե­րում՝ ա­ռանց սուֆ­լյո­րի: Հենց սուֆ­լյո­րի ու ներ­քին կար­գա­վո­րի­չի բա­ցա­կա­յու­թյունն է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը կա­րո­ղա­նում է կա­ռա­վա­րու­թյան նիս­տում քն­նար­կել ռես­տո­րան­նե­րի զու­գա­րան­նե­րի, փո­ղո­ցում մե­քե­նա­յից նետ­ված ծխա­խո­տի ու կոն­ֆե­տի թղ­թե­րի հար­ցը: Ա­մե­նայն լր­ջու­թյամբ: Հա­մա­րյա հա­մազ­գա­յին մեն­թա­լի­տե­տի: Սին­գա­պու­րին հղում ա­նե­լով: Չկա չա­փա­նի­շի չա­փա­նիշ, ո­րով նա կար­գա­վո­րի ու խմ­բա­վո­րի հար­ցե­րը, ո­րոնք պետք է պե­տու­թյան ղե­կա­վա­րը բարձ­րաց­նի ու լու­ծի, ո­րոն­ցով պի­տի զբաղ­վեն այլ պաշ­տո­նյա­ներ: ՈՒ պատ­ճա­ռը նույնն է՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը խո­րա­պես հա­մոզ­ված է, որ ին­քը ե­կել է ա­մեն ինչ փո­խե­լու, ո­րով­հետև ա­մեն ինչ սխալ է: Բայց այդ­պես էլ չկողմ­նո­րոշ­վեց՝ ին­քը Հի­սու՞սն է, թե՞ Հռո­մի պա­պը: Ա­վե­լի շա­հե­կան է Հռո­մի պա­պը, պոն­տի­ֆի­կո­սը ոչ միայն հով­վա­պետ է, այլև պե­տու­թյան ղե­կա­վար: Թե­կուզ՝ Վա­տի­կա­նի պես: Վա­տի­կանն աշ­խար­հում շատ ա­վե­լի մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նի, քան նրա սահ­ման­ներն են Հա­վեր­ժա­կան քա­ղաք Հռո­մում: Երևա­նը Հռո­մից 25 տա­րի շուտ է հիմ­նադր­վել, ու­րեմն ՀՀ վար­չա­պե­տը Հռո­մի պա­պից… չա­սեմ ինչ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Հարց՝ երբ սկս­վի ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի դա­տա­վա­րու­թյու­նը, երկ­րոր­դի՞­նը, թե՞ եր­րոր­դինն է լի­նե­լու թոփ 1 թե­ման: Տա­ղան­դի հարց է, ու՝ ոչ միայն:
Դիտվել է՝ 1226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao