Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

«Ի­րան-ԱՄՆ լայ­նա­մասշ­տաբ առ­ճա­կա­տու­մը կա­րող է դե­տո­նա­տո­րի դեր խա­ղալ Ար­ցա­խ­յան հար­ցի շուրջ ի­րա­վի­ճա­կի լար­ման հա­մար»

«Ի­րան-ԱՄՆ լայ­նա­մասշ­տաբ առ­ճա­կա­տու­մը կա­րող է դե­տո­նա­տո­րի դեր խա­ղալ Ար­ցա­խ­յան հար­ցի շուրջ ի­րա­վի­ճա­կի լար­ման հա­մար»
14.01.2020 | 03:22

Իրան-ԱՄՆ վեր­ջին զար­գա­ցում­նե­րի մա­սին զրու­ցում ենք ՀՀ ԳԱԱ արևե­լա­գի­տու­թ­յան ինս­տի­տու­տի մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թ­յուն­նե­րի բաժ­նի ա­վագ գի­տաշ­խա­տող, պատ­մա­կան գի­տու­թ­յուն­նե­րի թեկ­նա­ծու ԱՐ­ՄԵՆ ՄԱՆ­ՎԵԼ­ՅԱ­ՆԻ հետ։

-Ա­մե­րի­կա-­Ի­րան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի գեր­լար­վա­ծու­թյու­նը կար­ծես փոքր­-ինչ լից­քա­թափ­վել է։ Ի՞նչ զար­գա­ցում­ներ կա­րող են տե­ղի ու­նե­նալ տա­րա­ծաշր­ջա­նում‚ և կա­րո՞ղ են դրանք սպառ­նալ տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյա­նը։
-Ի­րան­-ԱՄՆ լար­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, կա­րե­լի է ասել, տե­ղա­փոխ­վել են նոր մա­կար­դակ, որը պայ­մա­նա­կա­նո­րեն կա­րե­լի է ան­վա­նել նա­խա­պա­տե­րազ­մա­կան։ Այ­սինքն, եթե նախ­կի­նում կող­մե­րը սահ­մա­նա­փակ­վում էին մի­այն սպառ­նա­լիք­նե­րով, օրի­նակ, ԱՄՆ­-ը ռազ­մա­նա­վեր էր ու­ղար­կում տա­րա­ծաշր­ջան կամ տն­տե­սա­կան, ֆի­նան­սա­կան ու էներ­գե­տիկ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռում, իսկ Իրա­նը խոս­տա­նում էր փա­կել Հոր­մու­զի նե­ղու­ցը, ապա այ­սօր՝ գե­նե­րալ Սո­լեյ­մա­նի­ի սպա­նու­թյու­նից և Իրա­քում ամե­րիկ­յան ռազ­մա­բա­զա­նե­րի հր­թի­ռա­կո­ծու­մից հե­տո, սկս­վել է լար­վա­ծու­թյան նոր փուլ։ Այս փու­լը աչ­քի է ընկ­նե­լու իր ռազ­մա­կան բա­ղադ­րի­չով, որի հետևան­քով հնա­րա­վոր է, որ հե­տա­գա­յում կող­մե­րի միջև Մեր­ձա­վոր Արևել­քի տար­բեր երկր­նե­րում՝ Իրա­քում կամ Սի­րի­ա­յում, բա­ցա­հայտ ռազ­մա­կան բախ­ման դեպ­քեր գրանց­վեն։ Ամեն դեպ­քում պարզ է, որ Իրա­նի ճն­շու­մը տա­րա­ծաշր­ջա­նի երկր­նե­րի վրա, այն­տե­ղից ամե­րիկ­յան ռազ­մա­բա­զա­նե­րը դուրս բե­րե­լու պա­հան­ջով, աս­տի­ճա­նա­բար ու­ժե­ղա­նա­լու է։ Կա­րող ենք փաս­տել, որ ռազ­մա­կան բա­խու­մից խու­սա­փե­լու ռու­բի­կո­նը ար­դեն ան­ցած է, և կող­մե­րը պատ­րաստ են նոր առ­ճա­կա­տում­նե­րի։ Կա­րե­լի է են­թադ­րել, որ առա­ջի­կա մի քա­նի տա­րի­նե­րին իրա­վի­ճա­կը տա­րա­ծաշր­ջա­նում լար­ված է լի­նե­լու՝ ամեն պա­հի ռազ­մա­կան առ­ճա­կա­տում սկ­սե­լու մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ։
-Ի­րան­-ԱՄՆ առ­ճա­կա­տումն ի՞նչ վտանգ­նե­րի‚ մար­տահ­րա­վեր­նե­րի առջև կա­րող է կանգ­նեց­նել Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին։
-ՀՀ-ն և Ար­ցախն Իրա­նի ան­մի­ջա­կան հարևան­ներն են՝ ու­նե­նա­լով մոտ 140 կմ սահ­մա­նա­յին գիծ։ Իրա­նը ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան պե­տու­թյուն է Հա­յաս­տա­նի հա­մար՝ հաշ­վի առ­նե­լով թե՛ մեր պատ­մա­կան անց­յա­լը, թե՛ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան այն մա­կար­դա­կը, որը գո­յու­թյուն ու­նի մեր միջև։
Հարևան եր­կու երկր­նե­րի հետ բա­ցա­հայտ թշ­նա­ման­քի ու փակ սահ­ման­նե­րի պայ­ման­նե­րում է՛լ ավե­լի են կարևոր­վում բա­րիդ­րա­ցի­ա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն Իրա­նի հետ։ Պետք է միշտ հաշ­վի առ­նել, որ Հա­յաս­տա­նը՝ հան­ձին իր սփ­յուռ­քի, լայ­նո­րեն ներ­կա­յաց­ված է Մեր­ձա­վոր Արևել­քում, և իրա­վի­ճա­կի ցան­կա­ցած սրում վտա­ն­գա­վոր է մեզ հա­մար։
Իսկ Ադր­բե­ջա­նը ցան­կա­ցած պա­հի կա­րող է օգտ­վել ստեղծ­ված իրա­վի­ճա­կից՝ ար­ցախ­յան ճա­կա­տում ար­կա­ծախնդ­րու­թյուն­նե­րի գնա­լու հա­մար։ Գաղտ­նիք չէ, որ պաշ­տո­նա­կան Բա­քուն հա­մա­գոր­ծակ­ցում է Իս­րա­յե­լի հետ, որը ակ­տի­վո­րեն ներգ­րավ­ված է Իրան­-ԱՄՆ ճգ­նա­ժա­մի մեջ, հետևաբար բա­ցառ­ված չէ այն սցե­նա­րը, երբ կա­րող են փոր­ձել օգ­տա­գոր­ծել Ար­ցախ­յան հիմ­նա­հար­ցը տա­րա­ծաշր­ջա­նում իրա­վի­ճա­կը սրե­լու, Իրա­նի հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րի մոտ ռազ­մա­կան ճգ­նա­ժամ ստեղ­ծե­լու հա­մար։ Իրան­-ԱՄՆ լայ­նա­մասշ­տաբ առ­ճա­կա­տու­մը կա­րող է դե­տո­նա­տո­րի դեր խա­ղալ Ար­ցախ­յան հար­ցի շուրջ իրա­վի­ճա­կի լար­ման հա­մար։
-Ի՞նչ վար­քա­գիծ պետք է որ­դեգ­րեն Հա­յաս­տանն ու Ար­ցախն այս հա­կա­մար­տու­թյու­նում։
-Նախ և առաջ եկեք փաս­տենք, որ ՀՀ-ն ընդ­հան­րա­պես Մեր­ձա­վոր Արևել­քում ըն­թա­ցող քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հար­ցում չու­նի մշակ­ված քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Հետևաբար մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի խա­ղա­ղա­սի­րա­կան կո­չե­րը հենց արդ­յունք են այդ տես­լա­կա­նի բա­ցա­կա­յու­թյան։ Այ­սինքն, երբ ասե­լիք չու­նես, սկ­սում ես խա­ղա­ղա­սի­րա­կան կո­չեր անել կող­մե­րին։ Բա­ցի այդ, Հա­յաս­տա­նում վա­ղուց ար­դեն պե­տա­կան մա­կար­դա­կով հա­մա­կարգ­ված աշ­խա­տանք չի կա­տար­վում տա­րա­ծաշր­ջա­նում ըն­թա­ցող գոր­ծըն­թաց­նե­րը, մաս­նա­վո­րա­պես, անվ­տան­գա­յին և ռազ­մա­վա­րա­կան զար­գա­ցում­ներն ու­սում­նա­սի­րե­լու և հա­մա­պա­տաս­խան եզ­րա­կա­ցու­թյուն­ներ անե­լու ուղ­ղու­թյամբ։ Եվ սա այն պայ­ման­նե­րում, երբ ու­նենք տա­րա­ծաշր­ջա­նի լա­վա­գույն արևելա­գի­տու­թյան դպ­րոցն ու մաս­նա­գետ­նե­րը։ Այ­սինքն՝ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից չկան պե­տա­կան պատ­վեր­ներ հա­մա­պա­տաս­խան հե­տա­զո­տու­թյուն­ներ իրա­կա­նաց­նե­լու հա­մար։ Քա­ղա­քա­կան քիչ թե շատ գրա­գետ կուր­սի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում չե­զո­քու­թյան մա­սին նման անո­րոշ կո­չե­րը, թերևս, կա­րե­լի է գնա­հա­տել որ­պես չար­յաց փոք­րա­գույ­նը։ Այս ֆո­նին դրա­կան կա­րե­լի է գնա­հա­տել Ար­ցա­խից հն­չած իրա­նա­մետ հայ­տա­րա­րու­թյու­նը, որը մա­սամբ շտ­կեց ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի «չե­զոք», խա­ղա­ղա­սի­րա­կան, իսկ իրա­կա­նում անի­մաստ հայ­տա­րա­րու­թյու­նը։
Զրու­ցեց
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒՄ­ՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 3786

Մեկնաբանություններ