«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
 

Հայ­հո­յե­լու նոր սե­զո­նը մեկ­նար­կել է

Հայ­հո­յե­լու նոր սե­զո­նը մեկ­նար­կել է
14.01.2020 | 03:25
Նի­կոլ Փա­շի­նյա­նի մա­մու­լի խոս­նակ Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նի հրա­ժա­րա­կանն էլ ա­վե­լի է սրել կա­ռա­վա­րու­թյան կու­լիս­նե­րում տի­րող ի­րա­վի­ճա­կը: Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, բո­լո­րին հրա­հանգ­վել է կազմ-պատ­րաստ լի­նել ու սո­ցիա­լա­կան հար­թա­կում չխ­նա­յել ոչ մե­կին, լր­ջո­րեն զբաղ­վել վար­չա­պե­տի օր օ­րի նվա­զող վար­կա­նի­շի պահ­պան­ման հար­ցով: Այ­լա­պես դա կար­ժե­նա ան­գամ աշ­խա­տան­քից հե­ռա­ցում:
Կեղծ և ի­րա­կան օգ­տա­տե­րե­րը պետք է սկ­սեն վար­չա­պե­տի քայ­լե­րը փա­ռա­բա­նել, բայց ա­մե­նա­կարևո­րը` բո­լոր հնա­րա­վոր ձևե­րով չե­զո­քաց­նել ընդ­դի­մա­խոս­նե­րին, նրանց սևաց­նել, հի­շեց­նել, թե ով էին մինչև հե­ղա­փո­խու­թյու­նը: Այս ա­մե­նը սկ­սել է կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տա­կից­նե­րին հու­նից հա­նել, քա­նի որ նրանց պար­տադ­րում են հա­մալ­րել «ֆեյ­քե­րի ֆաբ­րի­կան» և դառ­նալ վա­հան Փա­շի­նյա­նի ու ընդ­դի­մա­դիր­նե­րի միջև: Ո­մանք հա­կա­դիր ճամ­բար­նե­րում ու­նեն ըն­կեր­ներ, ծա­նոթ­ներ ու չեն ցան­կա­նում սո­ցիա­լա­կան հար­թա­կում դառ­նալ վար­չա­պե­տի քա­րոզ­չա­կան խա­մա­ճի­կը:
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 1002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao