Գո­նե դր­սում ան­հե­թեթ ու ան­հար­մար վի­ճա­կի մեջ չհայտն­վենք

Գո­նե դր­սում ան­հե­թեթ ու ան­հար­մար վի­ճա­կի մեջ չհայտն­վենք
14.01.2020 | 03:28
Ի­րա­վա­պահ­նե­րի շր­ջա­նում մի այս­պի­սի միտք կա. մար­դաս­պա­նը նոր դիակ­նե­րով է ծած­կում հի­նը։ Հա­յաս­տա­նի հան­րու­թյու­նը կար­ծես հայ­տն­վել է այս­պի­սի վի­ճա­կում, երբ հեր­թա­կան աղմ­կա­հա­րույց թե­ման կամ թույլ տված սխա­լը թաքց­նե­լու նպա­տա­կով իշ­խա­նու­թյու­նը նոր սկան­դալ է աս­պա­րեզ նե­տում։ Հաշ­վի առ­նե­լով, թե որ­քան հա­ճախ են փոր­ձում հան­րու­թյանն ա­լե­կո­ծել այս կամ այն թե­մա­յով, ակն­հայտ է դառ­նում նաև, թե ինչ­քան շատ են իշ­խա­նու­թյան թույլ տված սխալ­նե­րը։
Տա­րին նոր էինք սկ­սել, երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ֆեյս­բու­քյան գրառ­մամբ Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան մա­սին իբր «լավ լուր» հայտ­նեց, ո­րը հե­տո խմ­բագ­րեց, բայց պարզ­վեց, որ է­լի լուրջ խմ­բագր­ման կա­րիք կա, սա­կայն դա իր փո­խա­րեն ա­րե­ցին մյուս­նե­րը։ Խոսքն այն մա­սին է, թե ինչ­պես ենք մենք մեր տն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րով հետևում թող­նում և Վրաս­տա­նին, և շու­տով Ադր­բե­ջա­նին։ «Ժո­ղո­վուրդ ջան, հի­շու՞մ եք, որ ԱԺ ամ­բիո­նից հայ­տա­րա­րե­ցի, որ 2019 թվա­կա­նի ար­դյունք­նե­րով՝ 1 շն­չին ընկ­նող ՀՆԱ-ի ցու­ցա­նի­շով կանց­նենք Վրաս­տա­նին, իսկ 2020 թվա­կա­նի ար­դյունք­նե­րով՝ նաև Ադր­բե­ջա­նին: Ար­ժույ­թի մի­ջազ­գա­յին հիմ­նադ­րա­մը պաշ­տո­նա­պես հաս­տա­տել է այս գնա­հա­տա­կա­նը. 2019 թվա­կա­նի ար­դյունք­նե­րով ան­ցել ենք Վրաս­տա­նին, 2020 թվա­կա­նին կանց­նենք Ադր­բե­ջա­նին՝ դառ­նա­լով Հա­րա­վա­յին Կով­կա­սի ա­ռա­ջա­տար եր­կի­րը»,- գրել էր Փա­շի­նյա­նը ¥տեքս­տը ներ­կա­յաց­րել ենք ա­ռանց սր­բագ­րե­լու-Ռ. Խ.¤։ ՆՓ-ին հա­կա­դար­ձե­ցին ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը և նախ­կին վար­չա­պետ Հրանտ Բագ­րա­տյա­նը։ Թե­ման կշա­րու­նա­կեր թեժ մնալ, կքն­նարկ­վեր, ե­թե նոր «աշ­խար­հա­ցունց» լու­րե­րով իշ­խա­նու­թյունն օ­րա­կար­գը չլց­ներ։ Նո­րից ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված թն­ջուկ, ո­րին հա­ջոր­դեց սե­փա­կան կայ­քում իբր ի­րեն և իր ըն­տա­նի­քին վար­կա­բե­կող «դա­վա­դիր­նե­րի» սխե­մա­յի բա­ցա­հայ­տու­մը որևէ տրա­մա­բա­նու­թյան չեն­թարկ­վող անմ­շակ մի հրա­պա­րակ­մամբ։ Չանդ­րա­դառ­նա­լով լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյան հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­ցող հրա­պա­րակ­մանն իր բո­լոր ա­ծան­ցյալ­նե­րով` խո­սենք ար­դեն երկ­րորդ պլան մղ­ված մեր տն­տե­սա­կան «հրաշ­քի» մա­սին։
Այս ա­մե­նը կհա­մար­վեր Փա­շի­նյա­նի հեր­թա­կան թվա­յին մա­նի­պու­լյա­ցիան, ե­թե դա միայն Հա­յաս­տա­նի տն­տե­սա­գետ­նե­րի մա­կար­դա­կում քն­նարկ­վեր, բայց թե­ման դուրս ե­կավ երկ­րի սահ­ման­նե­րից, ու Վրաս­տա­նի է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Նա­թիա Թուր­նա­վան, մեղմ ա­սած, բա­ցա­հայտ ա­նի­րա­զե­կու­թյան մեջ մե­ղադ­րեց հարևան երկ­րի վար­չա­պե­տին՝ հայ­տա­րա­րե­լով, թե այդ­պի­սի հա­մե­մա­տու­թյուն ա­նե­լիս առն­վազն «տար­րա­կան մե­թո­դո­լո­գիա» պետք է ի­մա­նալ։ Ա­մենևին չա­րախն­դա­լու նպա­տակ չու­նենք։ Մենք մեր երկ­րում կա­րող ենք մեզ թույլ տալ իշ­խա­նու­թյան բա­ցե­րը եր­բեմն շատ սուր ու խո­ցե­լի քն­նա­դա­տել, բայց ան­կա­րե­լի է, որ իշ­խա­նու­թյունն ի­րեն այն­պես պա­հի, որ այլ երկ­րի պաշ­տո­նյա­նե­րը նրան սխալ հա­նեն։ Տհաճ է, երբ քո երկ­րի ղե­կա­վա­րին հարևան երկ­րի ինչ-որ նա­խա­րար հա­մա­րում է դի­լե­տանտ, տար­րա­կան մե­թո­դո­լո­գիա­յին չտի­րա­պե­տող (ան­կախ այն հան­գա­ման­քից, որ հե­տա­գա­յում փոր­ձե­ցին ներ­կա­յաց­նել, թե վրա­ցի նա­խա­րարն իբր Փա­շի­նյա­նին չի պա­տաս­խա­նել, բայց ի­րա­կա­նում հենց նրա խոս­քերն էր մեջ­բե­րել Վրաս­տա­նի «Լե­լո» ընդ­դի­մա­դիր հա­սա­րա­կա­կան շարժ­ման հիմ­նա­դիր Մա­մու­կա Խա­զա­րա­ձեն):
Այս ա­մե­նի պատ­ճառն այն է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը բո­լոր ո­լորտ­նե­րի վե­րա­բե­րյալ փոր­ձում է տե­սա­կետ հայտ­նել, հե­տո խմ­բագ­րել, բայց է­լի սխալ է դուրս գա­լիս։ Գո­նե դր­սում ան­հե­թեթ ու ան­հար­մար վի­ճա­կի մեջ չհայ­տն­վե­լու հա­մար պետք է թող­նել, որ մաս­նա­գետ­նե­րը, ո­լորտ­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը գնա­հա­տեն վի­ճա­կը։ Սա ար­դեն պե­տու­թյան, ոչ թե մեկ մար­դու վար­կա­նի­շի հարց է։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao