Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

«ՄԱԿ-ի ան­դամ 193 երկր­նե­րից Հա­յաս­տա­նը դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թ­յուն­ներ ու­նի 175-ի հետ»

«ՄԱԿ-ի ան­դամ 193 երկր­նե­րից Հա­յաս­տա­նը դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թ­յուն­ներ ու­նի 175-ի հետ»
14.01.2020 | 04:04

ՏԻԳ­ՐԱՆ ԲԱ­ԼԱ­ՅԱ­ՆԸ մինչ Նի­դեր­լանդ­նե­րում ար­տա­կարգ և լիա­զոր դես­պա­նի (2018 թ. հոկ­տեմ­բե­րից) պար­տա­կա­նու­թյուն­ներ ստանձ­նե­լը, ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նում վա­րել է տար­բեր պաշ­տոն­ներ, եր­կար տա­րի­ներ ե­ղել է ՀՀ ԱԳՆ մա­մու­լի խոս­նա­կը, ու­նի աշ­խա­տան­քի հա­րուստ փորձ: Հե­ղի­նակ է մեկ տաս­նյա­կից ա­վե­լի գի­տա­կան հոդ­ված­նե­րի ու աշ­խա­տու­թյուն­նե­րի: Պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու է, ու­նի դո­ցեն­տի գի­տա­կան կո­չում:
Հա­մա­տե­ղու­թյան կար­գով ներ­կա­յաց­նում է մեր եր­կի­րը «Քի­միա­կան զեն­քի ար­գել­ման կազ­մա­կեր­պու­թյու­նում»։
«Ի­րա­տե­սի» ըն­թեր­ցող­նե­րին ենք ներ­կա­յաց­նում զրույ­ցը Տիգ­րան Բա­լա­յա­նի հետ` չշր­ջան­ցե­լով հայ հա­մայն­քա­յին կյան­քում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը:

-Մե­ծար­գո դես­պան, գի­տեմ, որ բազ­մազ­բաղ եք, մա­նա­վանդ նոր տար­վա նա­խա­շեմ է, բայց այս ա­ռիթն էլ ստի­պեց մի քա­նի հար­ցեր ուղ­ղել Ձեզ: Ինչ­պի­սի՞ պատ­կե­րա­ցում­նե­րով ու զգա­ցո­ղու­թյամբ ե­կաք Նի­դեր­լանդ­ներ` ստանձ­նե­լու Ձեր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը: Ձեր ակն­կա­լիք­ներն ար­դա­րա­ցա՞ն: Եր­կու խոս­քով բնու­թագ­րեք, խնդ­րեմ, Ձեր գոր­ծու­նեու­թյան մեկ տա­րին:
-Շնոր­հա­կալ եմ հար­ցազ­րույ­ցի ա­ռա­ջար­կի հա­մար։ Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ մտ­քովս անց­նում էր մեկ տար­վա ըն­թաց­քում կա­տար­ված աշ­խա­տանք­ներն ամ­փո­փե­լու գա­ղա­փա­րը, սա­կայն ինչ­պես ա­սում են, «ձեռ­քերս չէին հաս­նում», այս հար­ցազ­րույ­ցը հենց այդ ա­ռի­թը կլի­նի։
Դես­պա­նի պաշ­տո­նը ստանձ­նե­լիս` ակն­կա­լիք­նե­րիս մա­սին մի քա­նի ան­գամ ար­դեն ա­ռիթ ու­նե­ցել եմ հրա­պա­րա­կավ ար­տա­հայտ­վե­լու: Գա­լիս էի բո­լոր հնա­րա­վոր բնա­գա­վառ­նե­րում երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­ներ զար­գաց­նե­լուն միտ­ված հս­տակ ծրագ­րե­րով։ Ակն­կա­լիք­նե­րի մա­սով, կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ մեծ մա­սով ար­դա­րա­ցան. մի քա­նի նա­խագ­ծեր, ար­դեն ի­րա­կա­նու­թյուն են, մի քա­նի տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խո­րաց­մանն ուղղ­ված ծրագ­րեր ըն­թաց­քում են, բայց կան շատ ա­վե­լի հա­վակ­նոտ գա­ղա­փար­ներ, ո­րոնց ի­րա­կա­նաց­ման հա­մար հետևո­ղա­կան աշ­խա­տանք­ներ են տար­վում։ Իմ և դես­պա­նու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը բնո­րո­շե­լուց կխու­սա­փեմ, միայն կա­րող եմ ա­սել, որ մեր առջև դրել ենք հս­տակ նպա­տակ­ներ, ո­րոնց ար­դյու­նա­վետ ի­րա­գործ­ման ուղ­ղու­թյամբ էլ գոր­ծել ենք։
-Ինչ­պես կա­տա­կով ա­սում են` Նի­դեր­լանդ­ներն ու­նի տար­վա եր­կու սե­զոն` տե­ղում­նա­ռատ գա­րուն և ա­շուն: Անձրևա­նոց ու­նե­նալն ան­խու­սա­փե­լի է, իսկ քա­մու առ­կա­յու­թյու­նը ստի­պում է հա­ճա­խա­կի այն փո­խա­րի­նել նո­րով: Այ­նու­հան­դերձ Նի­դեր­լանդ­նե­րում Ձեր ա­ռա­ջին գնում­նե­րից մե­կը հե­ծա­նիվն էր: Ի՞նչ է հե­ծա­նի­վը Ձեզ հա­մար, և որ­քա­նո՞վ այն գոր­ծա­ծա­կան դար­ձավ ան­ցած մեկ տար­վա ըն­թաց­քում: Ինչ­պե՞ս եք հար­մար­վում կլի­մա­յին, մա­նա­վանդ, երբ երթևե­կում եք հե­ծա­նի­վով:
-Հե­ծա­նի­վը իմ ապ­րե­լա­կեր­պի մի մասն է, և ու­րախ եմ, որ եր­կու ե­րե­խա­ներս էլ ա­րագ վա­րել սո­վո­րե­ցին։ Տղաս հատ­կա­պես շատ է սի­րում հե­ծա­նիվ։ Դեռ Երևա­նում ես հա­ճախ էի հե­ծա­նի­վով աշ­խա­տան­քի գնում, իսկ Նի­դեր­լանդ­նե­րը հե­ծան­վոր­դի դրախտ է։ Ցան­կա­նում եմ նշել, որ հե­ծա­նի­վով երթևե­կե­լը այս երկ­րում բազ­մա­թիվ դռ­ներ ու սր­տեր է բա­ցում։
Ի մի­ջի այ­լոց, վե­րը նշ­ված ծրագ­րե­րից մի քա­նի­սը վե­րա­բե­րում են Հա­յաս­տա­նում հե­ծան­վա­յին մշա­կույ­թի զար­գաց­մա­նը։ Ե­ղա­նա­կի մա­սով ա­ռանձ­նա­պես, չեմ նեղ­վում, հատ­կա­պես ու­նե­նա­լով բրյու­սե­լյան ե­ռա­մյա փոր­ձը։ Ի­հար­կե, հոր­դա­ռատ անձրևի ժա­մա­նակ հե­ծա­նի­վով չեմ երթևե­կում, ու հիա­ցած զար­մա­նում եմ նի­դեր­լան­դա­ցի­նե­րի կա­րո­ղու­թյան վրա։
-Ձեր ա­ռա­ջին այ­ցե­լու­թյուն­նե­րը երկ­րով մեկ սփռ­ված հայ հա­մայ­նք­ներն էին: Ինչ­պի­սի՞ն «գտաք» հայ հա­մայն­քը և որ­քա՞ն ժա­մա­նակ տևեց նրա հետ ծա­նո­թա­նա­լը:
-Բրյու­սե­լյան տա­րի­նե­րից նի­դեր­լան­դա­հայ (երբ ես նաև Նի­դեր­լանդ­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նա­տուն էի) հա­մայն­քի մի մա­սին լավ ծա­նոթ էի, մի մա­սի հետ կա­պե­րը պահ­պա­նում էի նաև Հա­յաս­տան վե­րա­դառ­նա­լուց հե­տո։ Ի­հար­կե բազ­մա­թիվ փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­ցել, հա­մայն­քա­յին կա­ռույց­նե­րը շա­տա­ցել են և ամ­րապ­նդ­վել, ընդ­լայն­վել են նրանց գոր­ծու­նեու­թյան ո­լորտ­նե­րը։ Փոր­ձում եմ հնա­րա­վո­րինս ներ­կա գտն­վել հա­մայն­քի կող­մից կազ­մա­կերպ­վող մի­ջո­ցա­ռում­նե­րին, ո­րոնք այս տա­րի բա­վա­կան շատ էին՝ հաշ­վի առ­նե­լով Կո­մի­տա­սի և Թու­մա­նյա­նի հո­բե­լյան­նե­րին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը։
- Ձեր պաշ­տո­նա­վար­ման կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, բա­ցի ներ­հա­մայն­քա­յին այ­ցե­լու­թյուն­նե­րից, հասց­րել եք բազ­մա­թիվ հան­դի­պում­ներ ու­նե­նալ Նի­դեր­լանդ­նե­րի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, Եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րում աշ­խա­տող բազ­մա­թիվ պաշ­տո­նյա­նե­րի հետ: Դրան­ցից ո­րո՞նք են ա­ռա­վել տպա­վոր­վել Ձեր հի­շո­ղու­թյու­նում:
-Հե­տա­դարձ հա­յացք գցե­լով, մի­գու­ցե կա­ռանձ­նաց­նեմ քա­ղա­քա­պե­տե­րի և նա­հանգ­նե­րում թա­գա­վո­րի հանձ­նա­կա­տար­նե­րի հետ հան­դի­պում­նե­րը, ո­րոնք սկս­վում էին տվյալ երկ­րա­մա­սում և քա­ղա­քում օ­րի­նա­կե­լի հայ հա­մայն­քի մա­սին հի­շա­տա­կում­նե­րով, ինչ­պես նաև այն հան­դի­պում­նե­րը, ո­րոնց ժա­մա­նակ նի­դեր­լան­դա­ցի պաշ­տո­նյա­ներն ար­ձա­նագ­րում էին, որ Հա­յաս­տա­նի դես­պանն ի­րենց պես ու­ղիղ «ճա­կա­տին ա­սող է», ինչն ան­շուշտ օգ­նում է ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի գա­լուն, քա­նի որ հար­ցե­րի շուրջ մենք շփ­վում ենք մեկ լեզ­վով։ Ընդ­հան­րա­պես ցան­կա­նում եմ ար­ձա­նագ­րել, որ նի­դեր­լան­դա­ցի­նե­րի հետ հեշտ է աշ­խա­տել, ե­թե ինչ-որ բա­նի շուրջ պայ­մա­նա­վոր­վում ես, ա­պա դա հս­տակ ի­րա­կա­նաց­վում է։ Ի­հար­կե չեմ կա­րող ա­սել, որ ա­մեն ին­չի շուրջ հեշտ է պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան գա­լը:
-Հետևում ենք դես­պա­նու­թյան և հատ­կա­պես ֆեյս­բու­քյան կայ­քի գոր­ծու­նեու­թյա­նը, ո­րի ամ­փոփ ամս­վա նյու­թե­րը զե­տե­ղում ենք նաև «Նի­դեր­լան­դա­կան օ­րագ­րում»: Նկա­տե­լի են մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րին դես­պա­նու­թյան բա­վա­կա­նին ակ­տիվ մաս­նակ­ցու­թյունն ու ներգ­րավ­վա­ծու­թյու­նը: Մաս­նակ­ցու­թյուն Հաա­գա­յի «Դես­պա­նա­տան փա­ռա­տո­նին», գի­նու փա­ռա­տո­ներ, Ֆրան­կո­ֆո­նիա­յի օ­րեր, թե­մա­տիկ ցու­ցա­հան­դես­ներ, նաև պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ տար­բեր թան­գա­րան­նե­րի ու մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րի հետ: Հայ-նի­դեր­լան­դա­կան մշա­կու­թա­յին կյան­քի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ինչ­պի­սի՞ դր­վագ­ներ կա­ռանձ­նաց­նեիք: Փոքր-ինչ այդ մա­սին, խնդ­րեմ։
-Ար­դեն նշե­ցի, որ Նի­դեր­լանդ­նե­րում լայ­նո­րեն նշ­վե­ցին Կո­մի­տա­սի և Թու­մա­նյա­նի 150-ա­մյակ­նե­րը, տե­ղի ու­նե­ցան բազ­մա­թիվ հա­մերգ­ներ և այլ մի­ջո­ցա­ռում­ներ։
Հա­ջորդ տար­վա և կար­ծում եմ մի քա­նի տար­վա կտր­ված­քով ա­մե­նա­խո­շոր մի­ջո­ցա­ռու­մը Դրենթս թան­գա­րա­նում «Ա­րա­րա­տի կա­խար­դան­քի ներ­քո. հին Հա­յաս­տա­նի գան­ձե­րը» խո­րագ­րով ցու­ցա­հան­դե­սի բա­ցումն է, ո­րը տե­ղի կու­նե­նա Հա­յաս­տա­նից բարձ­րաս­տի­ճան պա­վի­րա­կու­թյան ներ­կա­յու­թյամբ։
Անց­ած տար­վա մեր կարևո­րա­գույն մշա­կու­թա­յին ձեռ­նարկ­նե­րից ան­շուշտ կա­ռանձ­նաց­նեմ եր­կու­սը. Հաա­գա­յի Դի­լի­խեն­ցիա սրա­հում, Հա­յաս­տա­նի և Նի­դեր­լանդ­նե­րի խոր­հր­դա­րան­նե­րի ղե­կա­վար­նե­րի ներ­կա­յու­թյամբ, Կո­մի­տա­սի 150-ա­մյա­կին նվիր­ված, Լու­սի­նե և Սեր­գեյ Խա­չատ­րյան­նե­րի ան­զու­գա­կան հա­մերգն էր, որն ու­ղեկց­վեց Կո­մի­տա­սին նվիր­ված ցու­ցա­հան­դե­սով և ՀՀ ազ­գա­յին տո­նի կա­պակ­ցու­թյամբ ըն­դու­նե­լու­թյամբ։
Ան­նա-Մա­րիա Մա­տա­ռի նա­խա­ձեռ­նու­թյամբ և թարգ­մա­նու­թյամբ Հ. Թու­մա­նյա­նի հե­քիաթ­նե­րի նի­դեր­լան­դե­րեն թար­գ­մա­նու­թյան հրա­տա­րա­կու­թյու­նը նույն­պես հա­մա­րում եմ դես­պա­նու­թյան հա­ջող­ված և լայն հն­չո­ղու­թյան ար­ժա­նա­ցած նա­խագ­ծե­րից։ Օգտ­վե­լով ա­ռի­թից, ցան­կա­նում եմ ա­ռանձ­նա­հա­տուկ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել տի­կին Մա­տա­ռին՝ հայ-նի­դեր­լան­դա­կան մշա­կու­թա­յին կա­պե­րի խո­րաց­ման գոր­ծում անգ­նա­հա­տե­լի ներ­դր­ման և ան­խոնջ ջան­քե­րի հա­մար։
Քա­նի որ հի­շա­տա­կե­ցիք ինձ հո­գե­հա­րա­զատ մի բնա­գա­վառ ևս՝ ֆրան­կո­ֆո­նիան, նշեմ նաև ֆրան­կո­ֆո­նիա­յի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նում Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հու­թյան շր­ջա­նակ­նե­րում կազ­մա­կերպ­ված եր­կու մի­ջո­ցա­ռում ևս՝ Ռո­տեր­դա­մի Maison d’Armeni նո­րաձևու­թյան սրա­հում Ար­մե­նի Թով­մա­սյա­նի և հա­յաս­տան­ցի դի­զայ­ներ Գա­յա­նե Մա­նու­կյա­նի հա­վա­քա­ծու­նե­րի ցու­ցադ­րու­թյու­նը, և Հաա­գա­յում Շարլ Ազ­նա­վու­րի 95-ա­մյա­կին նվիր­ված հա­մեր­գի անց­կա­ցու­մը։
-Նի­դեր­լանդ­նե­րում լայ­նո­րեն ներ­կա­յաց­նում եք Հա­յաս­տա­նը, հայ­րե­նի­քում տե­ղի ու­նե­ցող քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան բա­րե­փո­խում­նե­րը, աշ­խա­տում եք Հա­յաս­տա­նի վար­կա­նի­շի բարձ­րաց­ման, հա­սա­րա­կա­կան կար­ծի­քի ձևա­վոր­ման ուղ­ղու­թյամբ: Հա­ճախ ա­մե­նա­տար­բեր բնա­գա­վառ­նե­րում ան­հա­տա­կան մո­տե­ցում եք ցու­ցա­բե­րում: Հա­յաս­տա­նի և Նի­դեր­լանդ­նե­րի միջև ինչ­պի­սի՞ երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­ներ են ար­ձա­նագր­վել: Կա՞ հս­տակ ա­ռա­ջըն­թաց:
-Որ­պես կադ­րա­յին դի­վա­նա­գետ հա­մոզ­մունք ու­նեմ, որ դի­վա­նա­գի­տու­թյու­նը ստեղ­ծա­գործ աշ­խա­տանք է և հնա­րա­վո­րի ար­վեստ, ուս­տի որ­քան բազ­մա­զան մի­ջո­ցա­ռում­ներ լի­նեն, մաս­նակ­ցե­լով և ներ­կա­յաց­նե­լով մեր մշա­կույ­թը` այն­քան ա­վե­լի կներգ­րա­վենք ըն­դու­նող երկ­րի հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րին, այս­տե­ղից էլ հեշտ կլի­նի ձևա­վո­րել հա­սա­րա­կա­կան բա­րեն­պաստ կար­ծիք:
Իսկ երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ա­ռա­ջըն­թաց ա­պա­հո­վե­լու հա­մար, կար­ծում եմ, պետք է դի­տար­կել, թե ինչ ար­դյունք­ներ ու­նենք, ու ըստ դրա ծրագ­րեր մշա­կել։ Կար­ծում եմ՝ թե՛ քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյան ու հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, թե՛ առևտրատն­տե­սա­կան կա­պե­րի և զբո­սաշր­ջու­թյան, թե՛ մշա­կու­թա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում կան հս­տակ ար­դյունք­ներ։
Միևնույն ժա­մա­նակ պետք է գի­տակ­ցել, որ դի­վա­նա­գի­տու­թյան մեջ աշ­խա­տան­քի ար­դյունք­նե­րը կա­րող են երևալ տա­րի­ներ, նույ­նիսկ տաս­նա­մյակ­ներ հե­տո։
-Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ա­ռաջ­նա­յին­նե­րից մեկն է հա­մա­րում տու­րիզ­մի զար­գա­ցու­մը: Ար­ձա­նագ­րել եք, որ Նի­դեր­լանդ­նե­րից Հա­յաս­տան զբո­սաշր­ջիկ­նե­րի քա­նա­կը կտ­րուկ ա­վե­լա­ցել է շուրջ 35 %-ով: Ձեր ֆեյս­բու­քյան է­ջում տե­սա­նե­լի են տու­րիս­տա­կան ուղ­ղու­թյու­նը գո­վազ­դե­լու նպա­տա­կա­յին մի­տու­մը` Հա­յաս­տա­նին նվիր­ված տե­սաե­րիզ­ներ, լու­սան­կար­ներ, գո­վազդ: Ձեր հո­լան­դա­ցի հարևան­նե­րին հոր­դո­րե­ցիք լի­նել Հա­յաս­տա­նում, և նրանք լսե­ցին ձեզ: Ի՞նչ պատ­մե­ցին նրանք:
-Հարևան­նե­րի այ­ցե­լու­թյու­նը սառ­ցա­բե­կո­րի երևա­ցող մասն է միայն, ի­րա­կա­նում թե՛ զբո­սաշր­ջիկ­նե­րի, թե՛ գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րի, թե՛ պաշ­տո­նյա­նե­րի հետ ան­հա­տա­կան, հետևո­ղա­կան աշ­խա­տանք է տար­վում։ Հարևան­նե­րիս ար­ձա­գան­քը իմ սպա­սա­ծից վեր էր, նրանք ի­րենց հեր­թին հա­մո­զել են ևս վեց զույ­գի: Հա­ջորդ տա­րի միա­սին են գնա­լու Հա­յաս­տան։
Ցա­վոք, հայ­կա­կան զբո­սաշր­ջա­յին գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րի մեծ մա­սը դեռևս չի կենտ­րո­նա­նում վճա­րու­նակ նի­դեր­լան­դա­կան շու­կա­յի և շատ ճամ­փոր­դող նի­դեր­լան­դա­կան բնակ­չու­թյա­նը Հա­յաս­տան տա­նե­լու վրա, չնա­յած այն հան­գա­ման­քին, որ մի քա­նի գոր­ծա­կա­լու­թյուն, ո­րոնք աշ­խա­տում են այս շու­կա­յում, զգա­լի հա­ջո­ղու­թյուն­ներ ու­նեն։ Այս ա­ռու­մով ևս փոր­ձում ենք հա­կա­ռակ կող­մից մո­տե­նալ և աշ­խա­տանք­ներ ենք տա­նում նի­դեր­լան­դա­կան զբո­սար­շր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ։
Ի­հար­կե լուրջ խո­չըն­դոտ է ու­ղիղ ա­վիաու­ղեր­թի բա­ցա­կա­յու­թյու­նը. շատ ա­ռաջ չընկ­նե­լով ա­սեմ, որ այս հար­ցում ևս ո­րո­շա­կի հույ­սեր կան։
Այս հա­մա­տեքս­տում ցան­կա­նում եմ հի­շա­տա­կել նաև Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան հա­մար ա­ռաջ­նայ­նու­թյուն հան­դի­սա­ցող հայ­րե­նա­դար­ձու­թյան հար­ցը։ Այս կարևո­րա­գույն ուղ­ղու­թյամբ ևս նպա­տա­կաուղղ­ված աշ­խա­տանք­ներ ենք տա­նում և կա­րող ենք խո­սել ո­րո­շա­կի ար­դյունք­նե­րի մա­սին։
-Են­թա­տեքս­տից դուրս, բայց շա­տե­րին հե­տաք­րք­րող հարց. բա­ցի Պա­կիս­տա­նից ներ­կա­յումս կա՞ն է­լի եր­կր­ներ, ո­րոնք չեն ճա­նա­չել Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյու­նը: Հաա­գա­յում գոր­ծում է Պա­կիս­տա­նի դես­պա­նու­թյու­նը, որ­պես գոր­ծըն­կեր­ներ շփում­ներ ե­ղե՞լ են այս երկ­րի դես­պա­նի հետ` թե­կուզ ընդ­հա­նուր հան­դի­պում­նե­րի, հա­վաք­նե­րի, փա­ռա­տո­նե­րի ժա­մա­նակ: Երբ իր դի­մաց տե­սել է ան­կախ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դես­պա­նին, կա­րո­ղա­ցե՞լ է նա­յել Ձեր աչ­քե­րին, թե՞ մարդ­կա­յին այլ չգր­ված օ­րենք­ներ կան:
-Նախ շտ­կեմ. որ խոս­քը ոչ թե ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չել-չճա­նա­չե­լու մա­սին է, այլ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման։ Ներ­կա­յումս ՄԱԿ-ի ան­դամ 193 եր­կր­նե­րից Հա­յաս­տա­նը դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի 175-ի հետ։ Պա­կիս­տա­նի կող­մից բեր­վող ար­հես­տա­ծին հիմ­նա­վո­րում­նե­րով, Հա­յաս­տա­նը դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ չու­նի Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի, Սաու­դյան Ա­րա­բիա­յի հետ։ Վե­րո­հի­շյալ եր­կր­նե­րի դես­պան­նե­րի հետ տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նակ­նե­րում ե­ղել են քա­ղա­քա­վա­րա­կան շփում­ներ։ Դի­վա­նա­գի­տու­թյու­նը կա­մուրջ­ներ կա­ռու­ցե­լու ար­վեստ է։
-Վե­րա­դառ­նանք մեր խն­դիր­նե­րին: Անդ­րա­դառ­նանք դես­պա­նու­թյան և հա­մայն­քա­յին կա­ռույց­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը, միջ­հա­մայն­քա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րին: Դրանք բա­վա­րար հա­մա­րու՞մ եք: 2019 թ. նի­դեր­լան­դա­հայ կյան­քի ինչ­պի­սի՞ կարևոր մի­ջո­ցա­ռում­ներ կա­ռանձ­նաց­նեիք և ինչ­պի­սի՞ն կու­զեիք տես­նել հա­մայ­նք­նե­րի ու կա­ռույց­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը մի­մյանց և դես­պա­նու­թյան միջև մոտ ա­պա­գա­յում:
-Դես­պա­նու­թյու­նը մշ­տա­պես հա­մա­գոր­ծակ­ցում է անխ­տիր բո­լոր կա­ռույց­նե­րի, նաև որևի­ցե կա­ռույց չներ­կա­յաց­նող ան­հատ­նե­րի հետ։ Նի­դեր­լան­դա­հայ կյան­քի կարևոր մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին ար­դեն խո­սե­ցինք, և այս պա­տաս­խա­նում ցան­կա­նում եմ խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նել հատ­կա­պես մեր ազ­գա­յին ինք­նու­թյան պահ­պա­նու­թյա­նը լծ­ված հայ­րե­նա­կից­նե­րին՝ կի­րակ­նօ­րյա դպ­րոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րին, կազ­մա­կեր­պիչ­նե­րին և հո­վա­նա­վոր­նե­րին։
Աշ­խա­տանք­ներ են տար­վում Նի­դեր­լանդ­նե­րում «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի աշ­խա­տանք­նե­րի ակ­տի­վաց­ման և բո­լոր հա­մայն­քա­յին կա­ռույց­նե­րի ներգ­րավ­ման ուղ­ղու­թյամբ, և կոչ եմ ա­նում բո­լո­րին ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նալ այդ գոր­ծըն­թա­ցում։
Կար­ծում ենք՝ ընտ­րել ենք հայ­կա­կան կա­ռույց­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան օպ­տի­մալ տար­բե­րակ՝ բո­լո­րին ներգ­րա­վե­լով։ Դրա վկա­յու­թյուն­նե­րից է նո­յեմ­բե­րին դես­պա­նու­թյու­նում կա­յա­ցած խոհր­դակ­ցու­թյա­նը շուրջ ե­րեք տաս­նյակ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը։
Կցան­կա­նա­յի մեր հա­մայն­քա­յին կա­ռույց­նե­րի կող­մից կազ­մա­կերպ­վող մի­ջո­ցա­ռում­նե­րին ա­վե­լի շատ նի­դեր­լան­դա­ցի բա­րե­կամ­նե­րի տես­նել։
-Ա­մա­նո­րյա Ձեր մաղ­թան­քը նի­դեր­լան­դա­հա­յե­րին և ողջ հա­յու­թյա­նը:
-Մեր հայ­րե­նա­կից­նե­րին, ո­րոն­ցից յու­րա­քան­չյու­րին դի­տար­կում եմ որ­պես Հա­յաս­տա­նի յու­րա­տե­սակ դես­պա­նի, մաղ­թում եմ հա­ջո­ղու­թյուն, նոր հա­վակ­նոտ ծրագ­րեր և հա­վատ սե­փա­կան ու­ժե­րի նկատ­մամբ։ Կար­ծում եմ՝ միաս­նա­բար մենք շատ բար­ձունք­նե­րի կա­րող ենք հաս­նել։
Շնոր­հա­վոր Ա­մա­նոր և Սուրբ Ծնունդ։
Զրույ­ցը՝ Hay AZIAN-ի
«Նի­դեր­լան­դա­կան օ­րագ­րի» խմ­բա­գիր
Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ