«Ա­մեն րո­պե կա­րող են փլու­զում­ներ և մարդ­կա­յին զո­հեր լի­նել»

«Ա­մեն րո­պե կա­րող են փլու­զում­ներ և մարդ­կա­յին զո­հեր լի­նել»
14.01.2020 | 04:23
Ա­րա­մի 23 հաս­ցեում գտն­վող պատ­մամ­շա­կու­թա­յին շեն­քի խն­դի­րը դար­ձյալ օ­րա­կար­գում է: Մեկ տա­րի ա­ռաջ այս օ­րե­րին փլուզ­վեց պատ­մամ­շա­կու­թա­յին շեն­քի մի մա­սը. պատ­ճա­ռը հա­րա­կից հատ­վա­ծում կա­տար­վող շի­նա­րա­րու­թյունն էր։
Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նում փետր­վա­րի 8-ին ստո­րագր­վեց հու­շար­ձան-շեն­քի ամ­րա­կայ­ման, վե­րա­կան­գն­ման և մաս­նա­կի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րի նա­խագծ­ման աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ պայ­մա­նա­գի­րը: Երևա­նի գլ­խա­վոր ճար­տա­րա­պետ Ար­թուր Մես­չյա­նը հայ­տա­րա­րեց` Ա­րա­մի 23-ի հար­ցը հա­մա­րում եմ փակ­ված: Չփակ­վեց:
«Թե ինչ վի­ճա­կում է գտն­վում շեն­քը, կա­րող են տես­նել բո­լո­րը` անց­նե­լով Ա­րա­մի փո­ղո­ցով: Որևէ բան տե­ղի չի ու­նե­նում: Երբ շեն­քի մի մա­սը փլուզ­վեց, Ար­թուր Մես­չյանն ա­սաց, որ սա «ան­կազ­մա­կերպ և անտ­րա­մա­բա­նա­կան քաշք­շուկ­նե­րի հետևանք է»: Հի­մա չի վե­րա­կա­ռուց­վում կամ ան­հե­թեթ, կամ մի­տում­նա­վոր քաշք­շուկ­նե­րի հետևան­քով»,- ա­սաց «Հա­յաս­տա­նի փոք­րիկ եր­գիչ­ներ» երգ­չախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար ու գլ­խա­վոր դի­րի­ժոր Տիգ­րան Հե­քե­քյա­նը, նշեց նաև, որ ա­ռա­ջին օր­վա­նից մինչ փլուզ­վե­լը, երբ շեն­քի պա­տը սկ­սեց հե­ռա­նալ, դի­մել են բո­լոր ա­տյան­նե­րին, ա­մեն տեղ մի քա­նի ան­գամ, և միակ կա­ռույ­ցը, որ ի­րենց հետ շեն­քի պահ­պան­ման հա­մար պայ­քա­րել է, մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյունն է: Բայց գոր­ծը ա­ռաջ չի գնում: Հե­քե­քյա­նի տե­ղե­կաց­մամբ` ար­դեն վտանգ­ված են Ա­րա­մի և Բու­զան­դի փո­ղոց­նե­րը, ա­մեն րո­պե կա­րող են փլու­զում­ներ և մարդ­կա­յին զո­հեր լի­նել, նա­խա­րա­րու­թյու­նը նա­մակ­ներ է ու­ղար­կել ոս­տի­կա­նու­թյուն և ավ­տո­տես­չու­թյուն, որ շտապ փա­կեն փո­ղո­ցը, բայց չի փակ­վել:
Խնդ­րի շուրջ ո­րոշ պար­զա­բա­նում­ներ ներ­կա­յաց­րին ԿԳՄՍ նա­խա­րա­րի տե­ղա­կալ Նա­րի­նե Խա­չա­տու­րյա­նը, Երևա­նի քա­ղա­քա­պե­տի մա­մու­լի քար­տու­ղար Հա­կոբ Կա­րա­պե­տյա­նը, ճար­տա­րա­պետ Դա­վիթ Նա­հա­տա­կյա­նը: Պարզ­վեց` հին թն­ջուկն ա­վե­լի է խճճ­վել:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Հ.Գ. Ման­րա­մաս­նե­րը` «Ի­րա­տե­սի» ա­ռա­ջի­կա հա­մա­րում:
Դիտվել է՝ 2126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ