«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
 

«Լի­վեր­պու­լը» շա­րու­նա­կում է ան­խա­փան գոր­ծել, իսկ ա­հա «Ին­տե­րը» ե­րե­րաց

«Լի­վեր­պու­լը» շա­րու­նա­կում է ան­խա­փան գոր­ծել, իսկ ա­հա «Ին­տե­րը» ե­րե­րաց
14.01.2020 | 04:26
Եվրո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թ­յուն­նե­րի ա­ռաջ­նու­թ­յուն­նե­րից ե­րեքն է, այս­պես ա­սած, մար­տա­կան վի­ճա­կում։ Պատ­ճառն այն է, որ գեր­մա­նա­ցի­նե­րը տո­նա­կան թմ­բի­րի մեջ են, իսկ իս­պա­նա­ցի­նե­րը ժա­մա­նա­կա­վոր դա­դար են վերց­րել սու­պեր­գա­վա­թի անց­կաց­ման հետ կապ­ված։
ԱՆԳԼԻԱ
Ար­դեն կաս­կա­ծի նշույլ իսկ չկա, որ ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նի ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նը կլո­պյան «Լի­վեր­պու­լը» կեզ­րա­փա­կի չեմ­պիո­նու­թյան նվաճ­մամբ։ Սույ­նի մա­սին, որ­պես կա­յա­ցած փաստ, խո­սում է ան­գամ Ժո­զե Մոու­րի­նիոն, ով ի­րեն յու­րա­հա­տուկ խա­րակ­տե­րայ­նու­թյամբ մինչև վեր­ջին ակն­թար­թը ան­դա­վա­ճան է մնում կաս­կա­ծե­լու ան­խախտ սկզ­բուն­քին։ Եվ այ­սու­հան­դերձ, իր այս կան­խա­տե­սե­լիու­թյամբ հան­դերձ, պրե­միեր լի­գան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի մեջ չի դա­դա­րում ա­մե­նաինտ­րի­գա­յինն ու ա­մե­նա­հե­տաք­րք­րա­կա­նը լի­նե­լուց։
Սա­կայն ե­կեք ա­ռանձ­նա­պես չհե­ռա­նանք Ժո­զե Մոու­րի­նիո­յից, ում գլ­խա­վո­րած «Տո­տեն­հե­մը» հեր­թա­կան 22-րդում հյու­րըն­կա­լել էր «Լի­վեր­պու­լին»։ Պոր­տու­գա­լա­ցի մաս­նա­գե­տի խոս­տա­ցած գեր­լար­ված պայ­քարն ի­րո­ղու­թյուն դար­ձավ, սա­կայն տան­տե­րերն այդ­պես էլ ի զո­րու չե­ղան հաղ­թե­լու «մեր­սի­սայդ­ցի­նե­րին»։ Ընդ­հա­նուր առ­մամբ, եր­կու թի­մերն էլ ֆուտ­բո­լա­սե­րին հա­վա­սա­րա­պես պարգևե­ցին գեր­գե­ղե­ցիկ խաղ, որ­տեղ, այս­պես ա­սենք, «Տո­տեն­հեմն» ար­ժա­նի չէր պար­տու­թյան, սա­կայն «Լի­վեր­պուլն» էլ ար­ժա­նի էր հաղ­թա­նա­կի։ Ա­յո, ֆուտ­բո­լը եր­բեմն նման պա­րա­դոք­սալ մտ­քե­րի, դա­տո­ղու­թյուն­նե­րի տե­ղիք է տա­լիս, սա­կայն այս մար­զաձևի ողջ հմայ­քը նրա նաև այ­սօ­րի­նակ պար­ադոք­սա­յնու­թյան մեջ է։ Ինչևէ։ Ֆիր­մի­նո­յի գո­լը ե­ղավ այդ գե­ղեց­կա­գույն հան­դիպ­ման պսա­կը՝ գա­լով հա­վաս­տե­լու, որ լի­վեր­պու­լյան ճե­պըն­թացն ան­վա­րան ու ան­խա­փան սու­րում է եզ­րա­կետ։
Սույ­նը փաս­տե­լով հան­դերձ՝ հըն­թացս նկա­տենք, որ խա­ղից խաղ «մեր­սի­սայդ­ցի­նե­րը» նո­րա­նոր ռե­կորդ­ներ են սահ­մա­նում։ 63 հնա­րա­վո­րից նրանց հա­վա­քած 61 միա­վո­րը (20 հաղ­թա­նակ, մեկ ոչ-ո­քի) Եվ­րո­պա­յի ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի ա­ռաջ­նու­թյուն­նե­րի լա­վա­գույն մեկ­նարկն է։ Սույն հան­գա­ման­քին անդ­րա­դար­ձած Յուր­գեն Կլո­պը, տե­սեք, թե ինչ­պես է ար­ձա­գան­քել. «Սա ա­ռանձ­նա­հա­տուկ բան չի թվում։ Ա­մեն ինչ ա­վարտ­ված կլի­նի, երբ քեզ կհանձ­նեն տիտ­ղո­սը, իսկ մինչ այդ պետք է շա­րու­նա­կել պայ­քա­րել։ Մեր լի­դե­րու­թյունն իս­կա­պես հե­տաքր­քիր չէ։ Ինձ հա­մար հե­տաքր­քիր կլի­նի այն ժա­մա­նակ, երբ կու­նե­նանք այն­քան բա­վա­րար միա­վոր, որ ոչ մե­կը չկա­րո­ղա­նա մեզ հաս­նել»։
Նկա­տենք՝ սա ա­սում է մարդ, ում թի­մը մեր­ձա­կա հե­տապն­դո­ղից ա­ռաջ է պոկ­վել 14 միա­վո­րով՝ ակ­տի­վում էլ դեռ ու­նե­նա­լով պա­կաս անց­կաց­րած խաղ։ Իսկ մեր­ձա­կա հե­տապն­դո­ղը, ոչ ա­վել-ոչ պա­կաս, երկ­րի գոր­ծող չեմ­պիոն «Ման­չեսթր Սի­թին» է, որն ար­տագ­նա­յում պար­զա­պես բզկ­տեց «Աս­տոն Վի­լա­յին»՝ պար­տու­թյան մատ­նե­լով 6։1 հաշ­վով (հե­ղի­նա­կու­թյան գո­լը տան­տե­րե­րը խփել են վեր­ջին վայր­կյան­նե­րին)։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք նկա­տել, որ այս հան­դի­պու­մում Ա­գուե­րոն խփեց պրե­միեր լի­գա­յի իր 177-րդ գո­լը՝ դառ­նա­լով Անգ­լիա­յի ա­ռաջ­նու­թյու­նում հան­դես ե­կող լե­գեո­նա­կան լա­վա­գույն ռմ­բար­կուն (մինչ այս այդ կար­գա­վի­ճակն ու­ներ Թիե­րի Ան­րին)։ Այս հաղ­թա­նա­կը Խո­սեպ Գվար­դիո­լա­յի սա­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն տվեց տևա­կան դա­դա­րից հե­տո վեր­ջա­պես բարձ­րա­նա­լու երկ­րորդ հո­րի­զո­նա­կան՝ օգտ­վե­լով նաև նրա­նից, որ տու­րում ձա­խող­վեց «Լես­տե­րը»՝ 1։2։ Վեր­ջին հինգ խա­ղում սա թի­մի եր­րորդ պար­տու­թյունն էր։ Հատ­կան­շա­կան է, որ հյուր ժա­մա­նած «Սաուտ­հեմպ­տո­նը» ըն­թաց­քում տան­տե­րե­րին զի­ջե­լիս է ե­ղել։ Ակն­հայ­տո­րեն Բեռ­նարդ Ռո­ջեր­սի ղե­կա­վա­րած կո­լեկ­տի­վի վրա ի­ջել է հոգ­նու­թյուն, մյուս կող­մից էլ զգաց­վում է պա­հես­տա­յին նս­տա­րա­նի ո­րա­կա­կան կազ­մը։ Նկա­տենք, որ այս ե­րեք պար­տու­թյու­նում անս­պա­սե­լին հատ­կա­պես այս վեր­ջինն էր, քան­զի նա­խորդ եր­կու­սում լես­տե­րյան հա­մես­տա­գույն ա­կում­բի մր­ցա­կից­նե­րը ե­ղել են հենց այն թի­մե­րը, ո­րոնց հետ կազ­մում է ա­ռա­ջին ե­ռյա­կը։
Շա­րու­նա­կում է մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի չոր­րորդ հո­րի­զո­նա­կանն ամ­րագ­րած պա­հել «Չել­սին», ո­րի մր­ցա­կի­ցը երկ­րի մայ­րա­քա­ղաք ժա­մա­նած «Բյոռն­լին» էր՝ 3։0։ Նշենք նաև հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում հան­գր­վա­նած, «Նոր­վի­չի» նկատ­մամբ 4։0 հաշ­վով վս­տահ հաղ­թա­նակ տո­նած, 34 միա­վոր ու­նե­ցող «Ման­չեստր Յու­նայ­թե­դին»։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Ի դեմս Ին­տեր»-«Ա­տա­լան­տա» ու «Ռո­մա»-«Յու­վեն­տուս» մր­ցա­վե­ճե­րի, 19-րդ տու­րը սկու­դե­տեում ֆուտ­բո­լա­սե­րին միան­գա­մից եր­կու փա­ռա­հեղ դի­մա­կա­յու­թյուն պարգևեց։ Նախ՝ «քն­նու­թյուն» հանձ­նեց «Ին­տե­րը»։ Ա­սում ենք՝ քն­նու­թյուն, ո­րով­հետև մր­ցա­կի­ցը վեր­ջին եր­կու հան­դի­պու­մը գե­րար­դյու­նա­վետ անց­կաց­րած «Ա­տա­լան­տան» էր խփած տա­սը գո­լով ու սե­փա­կա­նը չոր պա­հե­լու ցու­ցա­նի­շով։ Կող­մե­րը փո­խա­նա­կել են մե­կա­կան գոլ ու բա­ժան­վել՝ այդ­պես էլ ու­ժե­ղա­գույ­նին ի հայտ չբե­րած։ Ե­թե հյու­րե­րի հա­մար հան­դիպ­ման նման ել­քը միան­շա­նակ կա­րե­լի է ո­րա­կել հա­ջո­ղու­թյուն, ա­պա ա­ռաջ­նու­թյան ա­ռա­ջա­տա­րի հա­մար այն միան­շա­նակ ձա­խո­ղում էր, մա­նա­վանդ որ նրա շն­չին նս­տած «Յու­վեն­տու­սի» հա­մար մի­լան­ցի­նե­րի ար­ձա­նագ­րած նման ար­դյուն­քը նրանց առջև լայ­նո­րեն բա­ցում էր ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան տա­նող դռ­նե­րը։ Բնա­կա­նա­բար՝ հաղ­թա­նա­կի դեպ­քում, իսկ այն «ծեր սի­նյո­րան» դեռ պի­տի կա­րո­ղա­նար կռել, քան­զի մր­ցա­կի­ցը, հա­մե­նայն դեպս, նվեր թի­մե­րից չէր՝ չհաշ­ված, որ նա­խորդ տու­րում կրած պար­տու­թյու­նը չէր կա­րող «շո­յած» չլի­նել, այն էլ սե­փա­կան հար­կի տակ, ի­տա­լա­կան «գայ­լե­րի» խոց­ված ինք­նա­սի­րու­թյու­նը։
Հան­դի­պու­մը տան­տե­րե­րի հա­մար կա­տաստ­րո­ֆիկ սկիզբ ու­նե­ցավ։ Ար­դեն եր­րորդ րո­պեին հյու­րե­րը բա­ցե­ցին հա­շի­վը, իսկ յոթ րո­պե անց կրկ­նա­պատ­կե­ցին։ Ի պա­տաս­խան Ռո­նալ­դո­յի հա­ջող ի­րաց­րած 11-մետ­րա­նո­ցի (վեր­ջին վեց խա­ղում սա պոր­տու­գա­լա­ցու թվով 9-րդ գոլն էր, ին­չը նրան ռմ­բար­կու­նե­րի ցու­ցա­կում հա­նեց երկ­րորդ հո­րի­զո­նա­կան), նույն­պի­սի շանս ու­նե­ցան և տան­տե­րե­րը, սա­կայն դրա­նից հե­տո այլևս հա­շի­վը չփոխ­վեց։ Դյու­րին թե դժ­վար, երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նը հաղ­թա­նակ տո­նեց ու 48 միա­վո­րով միանձ­նյա գլ­խա­վո­րեց սկու­դե­տեն։
Ինչ խոսք, որ ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում երկ­րի վեր­ջին տա­րի­նե­րի ան­փո­փոխ փոխ­չեմ­պիոն «Նա­պո­լիի» մր­ցե­լույթ­նե­րը ստի­պում են ո­րոշ վե­րա­պա­հու­մով մո­տե­նալ նրա մաս­նակ­ցու­թյամբ հան­դի­պում­նե­րին, սա­կայն ե­կեք չմո­ռա­նանք, որ ուղ­տը որ­քան էլ սատ­կած, կա­շին մի ի­շա­բեռ կլի­նի։ Ի­հար­կե սույ­նը փոքր-ինչ չա­փա­զանց­ված հա­մե­մա­տու­թյուն է նեա­պո­լյան թի­մի առն­չու­թյամբ, բայց «Լա­ցիո­յի» հետ ու­նե­ցած ար­տագ­նա խա­ղում «Նա­պո­լին» իս­կա­պես կռիվ տվեց ու ար­ժա­նի էր խա­ղա­դաշ­տից պարտ­ված չհե­ռա­նա­լուն, սա­կայն ֆուտ­բո­լա­յին քմայ­քոտ աստ­վա­ծու­հին իր հաս­տա­տած կարգն ու օ­րենք­ներն ու­նի, որ­տեղ հան­դիպ­ման ել­քի հար­ցում զգաց­մունք­նե­րին լուրջ դե­րա­կա­տա­րու­թյուն չի վե­րա­պահ­ված։ Կարճ ա­սած՝ «Նա­պո­լիի» դար­պա­սա­պա­հի կոպ­տա­գույն սխալն ի­րենն ա­րեց, ու Գա­տու­զո­յի գլ­խա­վո­րած թի­մը կրեց երկ­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյու­նը։ Ինչ վե­րա­բե­րում է վեր­ջին տա­սը մր­ցակ­ցու­թյու­նը միայն հաղ­թա­նակ­նե­րով ա­վար­տող հռո­մեա­ցի­նե­րին, նրանք շա­րու­նա­կում են հա­ճե­լիո­րեն զար­մաց­նել ու 42 միա­վո­րով շա­րու­նա­կում են տե­ղա­կայ­ված մնալ եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում՝ դառ­նա­լով վճ­ռա­կան գոր­ծոն ոչ միայն բրոն­զե, այլև ա­վե­լի բարձր հար­գի մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րում։ Ի­հար­կե՝ այս­պես շա­րու­նա­կե­լու դեպ­քում։
Չնա­յած չոր­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյա­նը՝ 29 միա­վոր ու­նե­ցող «Կա­լյա­րին» (0։2 հաշ­վով զի­ջել է «Մի­լա­նին») շա­րու­նա­կում է մնալ եվ­րա­գո­տում, սա­կայն հեր­թա­կան պար­տու­թյու­նը դժ­վար թե նրա հա­մար ե­րաշ­խա­վո­րած պա­հի ա­ռաջ­նու­թյան վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կա­նը։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Դի­վի­զիո­նի հեր­թա­կա­նը նշա­նա­վոր­վել է նրա­նով, որ հեր­թա­կան ան­գամ փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­ցել մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Նա­խորդ տու­րում այն­տեղ հան­գր­վա­նած «Լիլն» ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով զի­ջել է «Դի­ժո­նին» ու ճա­նա­պարհ հար­թել «Նան­տի» հա­մար, որն ար­տագ­նա­յում եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան է մատ­նել «Սենտ Է­տիե­նին»։
Չնա­յած կրած պար­տու­թյա­նը (հյու­րըն­կա­լե­լիս զի­ջել է «Մար­սե­լին»՝ 0։1)՝ «Ռե­նը» պահ­պա­նել է տեղն ա­ռա­ջին ե­ռյա­կում ու մեկ միա­վոր ա­վե­լի ու­նի «Լի­լից», ո­րի ան­վան դի­մաց 31 թիվն է։ Ինչ վե­րա­բե­րում է «Մար­սե­լին», այն ա­ղյու­սա­կում իր ան­խախտ երկ­րորդ տեղն ու­նի, հա­վա­քած միա­վոր­նե­րի պա­շարն էլ՝ 41, ա­պա­հո­վու­թյան հս­տակ ե­րաշ­խիք է ամ­րագր­ված տե­ղում վս­տահ զգա­լու հա­մար։
Շա­րու­նա­կում է ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում մնալ երկ­րի վեր­ջին տա­րի­նե­րի ան­փո­փոխ չեմ­պիոն «Պա­րի Սեն Ժեր­մե­նը», ո­րը ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում ի­րեն հա­վա­սար մր­ցա­կից պար­զա­պես չու­նի։ Այս ան­գամ այս ի­րո­ղու­թյու­նը փոր­ձեց ժխ­տել մայ­րա­քա­ղա­քա­յին­նե­րին հյուր ժա­մա­նած «Մո­նա­կոն», սա­կայն ծրագ­րա­ծը կա­րո­ղա­ցավ ա­նել մա­սամբ։ Հու­րա­խու­թյուն մար­զա­սե­րի, այս դի­մա­կա­յու­թյու­նում գրանց­վել է գո­լա­ռատ խաղ։ Ար­դեն ա­ռա­ջին խա­ղա­կե­սում հինգ ան­գամ թպր­տա­ցել է մր­ցա­կից­նե­րի դար­պաս­նե­րի ցան­ցը՝ փոք­րիկ ա­ռա­վե­լու­թյուն ա­պա­հո­վե­լով տան­տե­րե­րին, ո­րոն­ցից դուբ­լի հե­ղի­նակ է դար­ձել խա­ղա­յին կոն­դի­ցիա­նե­րը վե­րա­կանգ­նող Նեյ­մա­րը։ Երկ­րորդ խա­ղա­կե­սում մո­նե­գասկ­նե­րը կա­րո­ղա­ցել են հա­վա­սա­րեց­նել հա­շի­վը՝ ձևա­կեր­պե­լով հան­դիպ­ման վերջ­նա­կան 3։3 ար­դյուն­քը։ «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» 46 միա­վո­րով ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում է ակ­տի­վում պա­կաս անց­կաց­րած եր­կու խա­ղով։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն
Դիտվել է՝ 728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao