Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էլիզաբեթ երկրորդը դեմ չէ

Էլիզաբեթ երկրորդը դեմ չէ
14.01.2020 | 23:06

Բրիտանիայի թագուհին դեմ չէ թագավորական ընտանիքից դուրս նոր կյանք սկսելու՝ արքայազն Հարիի և նրա կնոջ` Մեգան Մարքլի ցանկությանը։
Էլիզաբեթ երկրորդը «անցումային շրջան» է տրամադրել թոռան ընտանիքին, որի ընթացքում նրանք կարող են ապրել Կանադայում և Մեծ Բրիտանիայում:


Երեկ թագուհին թագավորական ընտանիքի արտակարգ հավաք էր հրավիրել` քննարկելու արքայազնի և նրա կնոջ անցած շաբաթ կայացրած որոշումը, որով նրանք հրաժարվել են արքայական ընտանիքի անդամների կարգավիճակից։

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ