Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ը տագնապած է Փաշինյանի ռեյտինգի անկման ցուցանիշներից

ԱՄՆ-ը տագնապած է Փաշինյանի ռեյտինգի անկման ցուցանիշներից
14.01.2020 | 23:07

«Հրապարակը» գրում է, որ իր տեղեկություններով, ԱՄՆ իշխանություններն ակնդետ հետևում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքին ու վարած քաղաքականությանը, հընթացս՝ նաև նրա ռեյտինգի ամենամսյա հետազոտություններ են կատարում, ինչով հատկապես զբաղվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ ԱՄՆ-ը տագնապած է Փաշինյանի ռեյտինգի անկման ցուցանիշներից և հատկապես անհանգիստ է, որ այդ անկման արդյունքում կարող են իրենց համար անկանխատեսելի զարգացումներ գրանցվել Հայաստանում, և իշխանության ղեկին կարող է հայտնվել անցանկալի անձ, ուստի քննարկում են ընդունելի տարբերակներ։ Թերթի տեղեկություններով, ամերիկյան կողմի համար առավել ընդունելի տարբերակ է համարվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ