Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հրանտ Բագրատյան. Կառավարության վարած սխալ քաղաքականության պատճառով երկրից փող է, որ հոսում է

Հրանտ Բագրատյան. Կառավարության վարած սխալ քաղաքականության պատճառով երկրից փող է, որ հոսում է
14.01.2020 | 23:15

Այսօր ՀՀ-ում ծայրահեղ աղքատության ցուցանիշը 1,5 տոկոս է, իսկ աղքատության ցուցանիշը 24 տոկոսից ցածր չէ՝ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է Հրանտ Բագրատյանը։ Նրա դիտարկմամբ՝ տնտեսական ոլորտում Նիկոլ Փաշինյանը շարունակում է վատ քաղաքականություն վարել․ «Սխալ քաղաքականության պատճառով Հայաստանից փող է, որ հոսում է, որովհետև տարածաշրջանում մեր կողքին կան էժան երկրներ։ Խոսքս ուղղում եմ կառավարությանը՝ ինչո՞ւ եք դոլարային գներն աճեցնում, իսկ դրամային գները կայունացնում։ Կանգնած ենք գլոբալ կատաստրոֆայի շեմին»։
Հրանտ Բագրատյանը նկատում է, որ Ազգային վիճակագրական կոմիտեն դեռևս չի ներկայացրել վերջին 11 ամիսների թվերը, որը պետք է աներ հունվարի 5-ին․ «Սա պետական հանցագործություն է։ Վստահ եմ, որ այդ թվերը գնացել են կառավարություն՝ համաձայնության»։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ թվերը նկարելու են, Բագրատյանը վստահաբար ասել է, որ անպայման նկարելու են, որին պետք է արձագանքեն իրավապահ մարմինները։
Անդրադառնալով ներդրումների առումով սփյուռքի պասիվությանը՝ Հրանտ Բագրատյանը հորդորել է քաղաքական իմաստով մոռանալ սփյուռքի մասին․ «Հերիք ա՝ Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, իրենք Հայաստանում չեն ապրում, բայց եկան Հայաստանում ամեն ինչ խառնեցին։ Սերժ Թանկյանը շատ է սիրում հայրենիքը, դե թող գա այստեղ ապրի, ճիշտ է կգա, մեռնելուց կգա։ Հայրենիքը նրա համար է, որ գան թաղվեն այստեղ»։


Հրանտ Բագրատյանը նաև ասել է, որ ինքը ճանաչում է սփյուռքում ապրող բավականին ազդեցիկ մարդկանց, նրանց համար հեղափոխություններն այնքան էլ ընդունելի չեն և այս պայմաններում նրանք ներդրումներ չեն անի։
Հարցին՝ գործարարների նկատմամբ այսօր կա՞ ընտրովի մոտեցում, Հրանտ Բագրատյանը պատասխանել է, որ յուրաքանչյուր խոշոր բիզնեսմեն, եթե դառնում է կառավարության ռեսուրսը, ուրեմն աշխատելու խնդիր չի ունենում։ Եզրափակելով խոսքը՝ Հրանտ Բագրատյանն ասել է, որ, այդուհանդերձ, տնտեսության ոլորտում որոշակի առաջխաղացում նկատում է։ Նրա խոսքով՝ աճում է վերամշակվող արդյունաբերությունը, որը սակայն 3,5 տոկոսից չի անցնում։

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ