«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Քննչականին չի հաջողվում Ռուբեն Հայրապետյանի գործը «գլուխ բերել»

Քննչականին չի հաջողվում Ռուբեն Հայրապետյանի գործը «գլուխ բերել»
14.01.2020 | 23:16

«Հրապարակը» գրում է. «Մոտ մեկ ամիս է, ինչ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Սակայն Հայրապետյանի նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվել։ Քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան ասացին՝ Հայրապետյանը չի հարցաքննվել, չեն կարող ասել՝ երբ են կանչելու հարցաքննության։ Նաեւ փոխանցեցին՝ այս գործով նոր մեղադրյալներ չկան։ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ ենթադրություններ ունեն, թե ինչու Քննչական մարմինը չի հրավիրում հարցաքննության. «Ենթադրություններ ունենք, որոնք չեմ ցանկանա բարձրաձայնել»։ Հարցին՝ գործը կարճվելու ենթադրություն ունե՞ն, պատասխանեց․ «Գործը, որ կարճվելու է, մենք կասկած չունենք, դա ենթադրություն չի, որովհետեւ այն, ինչում առերեւույթ մեղադրվում է պարոն Հայրապետյանը, իրականության հետ աղերս չունի։ Մեր խոր համոզմամբ՝ դա բացառապես ժամանակի հարց է»։

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ