Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է Շոտլանդիայում անկախության նոր հանրաքվե անցկացնելու խնդրանքը: Թվիթերում նա գրել է, որ գրավոր պատասխանել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենի խնդրանքին:
«Շոտլանդիայի ժողովուրդը վճռականորեն քվեարկել է Միացյալ Թագավորությունը պահպանելու օգտին, որի արդյունքը Շոտլանդիայի ու Բրիտանիայի կառավարությունները պարտավորվել են հարգել: Եկեք 2020-ը դարձնենք ամբողջ Մեծ Բրիտանիայի աճի և հնարավորությունների տարի» գրել է Բորիս Ջոնսոնը:
Շոտլանդիայում 2014-ին անկախության հանրաքվե է անցկացվել: Ընտրողների 44 տոկոսը կողմ էր անկախությանը, դեմ՝ 55 տոկոսը: Անկախության նոր հանրաքվեի խոսակցությունները Շոտլանդիայում ակտիվացել են բրեկզիտի պատճառով: