Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցն ընդգրկվել է ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի օրակարգում

Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցն ընդգրկվել է ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի օրակարգում
14.01.2020 | 23:22

«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում՝ հունվարի 27-ի նիստում, քննարկվելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին կազմված զեկույցը: Զեկույցի նախագծում խոր մտահոգություն է արտահայտված Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի կապակցությամբ, որը «սիստեմատիկ բնույթ» է կրում: Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ-ի զեկուցողի կազմած նախագծում ընդգրկված են լրագրողներին, ընդդիմադիր ակտիվիստներին, Գյանջայի դեպքերին ու դրանց հաջորդած ձերբակալություններին առնչվող փաստեր: Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում մեկընդմիշտ լուծել քաղբանտարկյալների խնդիրը երկրում: Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ Ադրբեջանում 126-136 քաղբանտարկյալ կա:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ