Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռոհանի. Ուկրաինական օդանավի խոցումը աններելի սխալ էր

Ռոհանի. Ուկրաինական օդանավի խոցումը աններելի սխալ էր
14.01.2020 | 23:23

«Աններելի սխալ»՝ այսօր Թեհրանում այսպես է բնութագրել հունվարի 8-ին հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ուկրաինական «Բոինգի» կործանումը Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Երբ պարզ դարձավ, որ ավիավթարի պատճառը ցավալի և աններելի սխալն է, ես հրահանգեցի բոլոր պատասխանատու պաշտոնյաներին, հրապարակայնացնել տեղեկատվությունը և կատարվածի մասին տեղեկացնել ժողովրդին: Տեղի ունեցածը շատ ծանր միջադեպ է, և մարդկանց շատ դժվար է համակերպվել: Անգամ եթե վթարի պատճառները տեխնիկական լինեին, միևնույն է, ընդունելը շատ դժվար էր լինելու: Բայց երբ հաստատվեց, որ տեղի ունեցածի պատճառը մարդկային սխալն էր, հանրության վիշտն էլ ավելի խորացավ», - հայտարարել է Իրանի նախագահը: Հասան Ռոհանին կոչ արեց պատժել ողբերգության բոլոր մեղավորներին՝ նշելով, որ ճիշտ չի լինի մեղքը բարդել բացառապես հակաօդային պաշտպանության ուժերի զինծառայողների ուսերին. «Հարկավոր է հատուկ դատարան ստեղծել, որը կքննի ուկրաինական «Բոինգի» վթարի բոլոր հանգամանքները: Դատական այդ ատյանի կազմում պետք է ընդգրկվեն փորձառու դատավորներ և փորձագետներ»:
Իրանի նախագահի ելույթին զուգահեռ հայտարարությամբ հանդես եկավ Իրանի արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գոլամհոսեյն Էսմաիլին` նշելով, որ ավիավթարի գործով առաջին ձերբակալվածները կան:
Իրանի պետական հեռուստատեսության տեղեկություններով, այսօր առավոտյան հունվարի 8-ի ավիավթարի հետաքննության առաջին արդյունքները Թեհրանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկել են իրանցի, կանադացի և ուկրաինացի պաշտոնյաները:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ