Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողան. Անկարան հակահարված կտա Դամասկոսին

Էրդողան. Անկարան հակահարված կտա Դամասկոսին
14.01.2020 | 23:25

Թուրքիան պատրաստ է միակողմանի դիմադրություն ցույց տալ սիրիական կառավարական ուժերին, եթե փորձեն խախտել հրադադարը Իդլիբ նահանգում՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խորհրդարանում: «Բոլորի վրա պարտասխանատվություն է դրված՝ ապահովել, որ քաղաքական գործընթացին դիմադրող ռեժիմը (սիրիական իշխանությունները) հրաժարվի արյունահեղությանն ուղղված գործողություններից: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք վճռականորեն արձագանքել Իդլիբում հրադադարի ռեժիմը խախտելու փորձերին», - ասել է Թուրքիայի նախագահը: Նա նշել է, որ Անկարան և Մոսկվան «վերջին օրերին ինտենսիվ բանակցություններ են վարում, որի արդյունքում պայմանավորվել են Իդլիբում հրադադարի մասին»:

«Քանի որ Սիրիայում չկա օրինական կառավարություն, որը կներկայացնի ամբողջ ժողովրդի շահերը, մենք Ռուսաստանի հետ իրականացնում ենք այդ աշխատանքը (երկրում առկա հակամարտությունը լուծելու համար): Հուսով եմ, որ ներկայիս զինադադարը կդառնա մշտական», - նշել է նա: Էրդողանն ավելացրել է, որ «սիրիական ռեժիմի կողմից հարձակումների պատճառով Իդլիբ նահանգի 400 հազար բնակիչ շարժվում է դեպի Թուրքիա»:


«Ես հարցնում եմ միջազգային հանրությանը, թե երբ կկանգնի ճնշվածների կողմը: Ե՞րբ է ՄԱԿ-ը գործելու բարեխղճորեն: Չնայած մեր խոսքերին՝ ոչինչ չի արվում», - ընդգծել է նա:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ