«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թեհրանը դիտարկում է Մեծ Բրիտանիայի դեսպանին վտարելու հարցը

Թեհրանը դիտարկում է Մեծ Բրիտանիայի դեսպանին վտարելու հարցը
14.01.2020 | 23:26

Իրանի կառավարությունը քննարկում է Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրի արտաքսման հնարավորությունը՝ Թեհրանում բողոքի ցույցերին մասնակցելուց հետո՝ հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով դատական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայլիին:


«Միջազգային իրավունքում այդպիսի մարդիկ համարվում են անցանկալի անձինք, և մեր ժողովուրդն ակնկալում է, որ նրան վտարելու են երկրից, դա պահանջում է նաև միջազգային հանրությունը», - ասել է Էսմայիլին՝ նշելով, որ Իրանը դրա համար ունի բոլոր օրինական պատճառները: «Իհարկե, ԱԳՆ-ն և ԻԻՀ կառավարությունը պատասխանատու են այս հարցում՝ որպես հյուրընկալող պետություն», - ասել է նա՝ ավելացնելով, որ ամեն ինչ տեղի է ունենալու 1961-ի ապրիլի 18-ի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն (WÜD):

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ