Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հրայր Թովմասյանի մասնակցությամբ երեկ քննչական գործողություն է կատարվել

Հրայր Թովմասյանի մասնակցությամբ երեկ քննչական գործողություն է կատարվել
14.01.2020 | 23:27

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ երեկ քննչական գործողություն է կատարվել։ «Ժամանակային առումով բավականին երկար է տևել, քննիչի նախաձեռնությամբ ընդհատվել է, մենք դուրս ենք եկել Հատուկ քննչական ծառայության շենքից, նորից ներկայացել ենք իրենց նշանակած ժամին, նորից ենք դուրս եկել ծառայության շենքից ու նորից ներկայացել ենք ծառայություն»՝ ասել է Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Նա նշեց՝ քննչական ծառայության գործելաոճը գնահատելիս համոզմունք է ստեղծվում, որ քննչական ծառայությունը պաշտպանական թիմից ու Հրայր Թովմասյանից բանավոր պարզում է, թե երբ իրենց հարմար չի լինի հարցաքննության ներկայանալ ու այդ ժամին ծանուցագիր են ստանում հարցաքննության ներկայանալու։ «Ես արդեն այն համոզմունքի կրողն եմ, որ փորձ է արվում արհեստականորեն հիմքեր ստեղծել, որ, իբրև թե, Հրայր Թովմասյանը հարցաքննության չի ներկայանում կամ պաշտպանները հարցաքննության չեն ներկայանում», - ասաց Ամրամ Մակինյանը։


Հրայր Թովմասյանի պաշտպանն ընդգծեց՝ հաշվի առնելով, որ անօրինական քրեական հետապնդում է սկսվել, չեն բացառում, որ ապօրինի գործընթացները կարող են շարունակվել։ «Չենք բացառում, որ քննչական ծառայությունը կարող է գնալ ակնհայտ ապօրինի կալանավորման նախաձեռնության», - ասաց Ամրամ Մակինյանը։

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ