Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ
14.01.2020 | 23:28

Հունվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի ԱԳ և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ։
ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգին և բարձր մակարդակով երկխոսության շարունակականությանն առնչվող հարցերի՝ այդ առնչությամբ ընդգծելով բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացման կարևորություն։ Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումների առնչությամբ երկուստեք ընդգծվել է խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման անհրաժեշտությունը;

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ