Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռոմանոս Պետրոսյան. Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի

Ռոմանոս Պետրոսյան. Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի
14.01.2020 | 23:29

Եղվարդում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպմանը ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ ծննդատունը չի փակվելու, ավելին՝ վերազինվելու է և շարունակելու է գործել. սա քաղաքական որոշում է: «Այն մտահոգությունները, որոնք հնչում են՝ կապված ծննդատան փակման հետ, ես 10 օր առաջ ներկայացրել եմ ՀՀ առողջապահության նախարարությունում և նախարարի հետ քննարկել ենք այս հարցը, ներկայացրել եմ փաստերը, թե ինչու այստեղ ծննդատունը չպետք է փակվի: Արսեն Թորոսյանն ասել է, որ կվերանայի իր որոշումը և 2-3 օրվա ընթացքում կհրապարակի այն»,- հայտնեց մարզպետը: Հարցին՝ եթե նախարարությունը որոշի փակել Եղվարդի ծննդատունը, ինչ քայլերի եք դիմելու՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Եկեք «եթե»-ներով չխոսենք: Այս պահին Եղվարդը և Նաիրիի տարածաշրջանն ունի ծննդատուն, այն աշխատում է ողջ հզորությամբ և սպասարկում ծննդկաններին»:


ՀՀ առողջապահության նախարարությունը 2020-ից դադարեցրել է Մարալիկի, Աչաջրի, Եղվարդի, ևս 6 ծննդատների ֆինանսավորումը: Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ Եղվարդի «Նաիրի» բուժկենտրոնը տարբերվում է այս ցանկում գտնվող մյուս բուժհաստատություններից, վերջին տարիներին նկատվել է ֆինանսական հոսքերի դրական միտում: Աճել է նաև ծնունդների թիվը՝ նախորդ տարվա 119-ից հասնելով 136-ի: «2017 – 2019-ի ֆինանսական հոսքերի առումով շուրջ 70 տոկոսի աճ ենք ունեցել: Օրինակ՝ 2019-ին, նախորդ տարվա համեմատ վճարովի ծառայությունների մուտքերն այս կենտրոնում ավելացել է 13.5 մլն դրամով: Շատ կարևոր է բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմը, սպասարկող անձնակազմի պատրաստվածությունը, որի առումով պետք է նշել՝ աշխատելու տեղ շատ ունենք»,- ասաց մարզպետ: Նրա խոսքով՝ ՀՀ առողջապահության նախարարության խնդիրն է պատշաճ, ապահով բուժսպասարկում իրականացնել, որն ըստ մարզպետի՝ Եղվարդի բուժկենտրոնի ներկայիս պայմաններում հնարավոր չէ:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ