Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ջերմաստիճանը կբարձրանա

Ջերմաստիճանը կբարձրանա
15.01.2020 | 15:09

Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հունվարի 17-19-ը սպասվում է ձյուն, ջերմաստիճանը հունվարի 15-18-ի գիշերային ժամերին կբարձրանա 6-8 աստիճանով։


Երևանում հունվարի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 17-19-ը հնարավոր է թույլ ձյուն: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» հատվածում մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ