Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանը՝ Քննչական կոմիտեում

Նիկոլ Փաշինյանը՝ Քննչական կոմիտեում
15.01.2020 | 15:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ներկայացել է Քննչական կոմիտե և պատասխանել քննիչի հարցերին։ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը՝ որպես հետգրություն հավելելով. - «Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են:)»։ Դուրս գալով Քննչական կոմիտեի շենքից՝ վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցերին, վստահեցնելով, որ ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կլինի։

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ