Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գերմանիայում ադրբեջանցիները պահանջել են ապամոնտաժել բռնապետ Հեյդար Ալիևի արձանները

Գերմանիայում ադրբեջանցիները պահանջել են ապամոնտաժել բռնապետ Հեյդար Ալիևի արձանները
15.01.2020 | 15:21

Հունվարի 14-ին Գերմանիայում «Եվրոպական ժողովրդավար Ադրբեջան» ադրբեջանական կազմակերպության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Բեռլինում Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի դեսպանատների առջև: Ցուցարարները պահանջել են այդ երկրներից ապամոնտաժել «Ադրբեջանում բռնապետության և ընտանեկան իշխանության հիմնադիր» Հեյդար Ալիևի արձանները: Ցուցարարների պաստառների վրա պատկերված են եղել Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստները: Ակցիայի կազմակերպիչներից մեկը խոսել է Հեյդար Ալիևի կողմից ժողովրդավարական արժեքներին հասցված վնասների մասին, իսկ մեկ այլ կազմակերպիչ մեղադրել է Ուկրաինային` ադրբեջանցի ակտիվիստ Էլվին Իսաևին Ադրբեջան արտահանձնելու համար: Ցուցարարները հիշել են նաև լրագրող Աֆղան Մուխթարլիին, որ առևանգվել էր Վրաստանում և տեղափոխվել Ադրբեջան, ներկայում գտնվում է բանտում:


Վերհիշելով այս դեպքերը` ցուցարարները նշել են, որ Ուկրաինան ու Վրաստանը, որոնք ցանկանում են ինտեգրվել Եվրամիությանը, արժանի չեն նման պատվի, քանի որ օգնում են Ադրբեջանի բռնապետական ռեժիմին: Ակցիայի ժամանակ կոչեր են հնչել ինչպես քաղբանտարկյալների ազատ արձակման համար, այնպես էլ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի դեմ: Ցուցարարները Հեյդար Ալիևի արձանները ապամոնտաժելու մասին իրենց գրավոր պահանջը փոխանցել են երեք երկրների դեսպանատների ներկայացուցիչներին:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ