Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Նոր նշանակումներ Մայր Աթոռում
15.01.2020 | 15:25

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները. Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Թումանյանը, ազատվելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի Աստվածաշնչագիտության ամբիոնի վարիչ:


Հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Անդրեաս վարդապետ Եզեկյանը, ազատվելով Մայր Աթոռի Հրատարակչական բաժնում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կբերի Գևորգյան հոգևոր ճեմարանում` որպես Պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ:

ԱՄՆ-ը կարող է նվազեցնել Իրաքի ռազմական օգնությունը
ԱՄՆ-ը մտադիր է կրճատել Իրաքին տրամադրվող ռազմական օգնությունը, եթե Բաղդադը երկրից դուրս հանի ամերիկյան զինվորականներին՝ գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնատար անձանց էլեկտրոնային նամակագրությանը։ Օգնությունն արդեն հաստատել է Կոնգրեսը։ Իրադարձությունների բացասական զարգացման դեպքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը Իրաքին տրամադրվելիք օգնության կրճատումներ է պատրաստում 250 միլիոն դոլարի չափով։

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ