Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հարցը կուղարկվի Սենատ

ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հարցը կուղարկվի Սենատ
15.01.2020 | 21:46

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի իմպիչմենթի կապակցությամբ նախագահ Թրամփին առաջադրված հոդվածները Կոնգրեսի Սենատ ուղարկելու հարցը: Շաբաթներ շարունակված անորոշությունից հետո՝ երեկ դեմոկրատները հայտարարեցին՝ Ներկայացուցիչների տան խոսնակ Փելոսին պատրաստ է հերթական քայլն անել Թրամփի պաշտոնանկությության ուղղությամբ: Ըստ լրատվամիջոցների, քվեարկությունից հետո՝ մի քանի օրից արդեն, Սենատում կսկսվի Թամփի իմպիչմենթի հարցով դատավարությունը, որն այս ճանապարհով նախագահին պաշտոնանկ անելու երրորդ փորձն է ԱՄՆ պատմության մեջ:
Սենատում մեծամասնություն ունեցող հանրապետականների առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը հայտարարել է՝ գործընթացն ամենայն հավանականությամբ կիրականացվի նույն այն սցենարով, որը գործադրվել էր 1999-ին Բիլ Քլինթոնի դեմ: Այն ժամանակ կողմերից յուրաքանչյուրին 24 ժամ էր տրվել՝ բանավոր իրենց փաստարկները ներկայացնելու, ևս 16 ժամ էլ առանձնացվել էր սենատորների հարցադրումների համար: Այլ մանրամասներ ՄըքՔոնելը չի հայտնել, բայց ընդգծել է՝ մտադիր չէ կատարել դեմոկրատների պահանջը՝ վերաբացել գործն ու նոր վկաների հրավիրել։ «Ճշմարտությունը մեկն է: Եթե Ներկայացուցիչների պալատի հետաքննությունն այդչափ մանրազնին է, որ բավարար փաստեր են հավաքվել՝ նախագահին իմպիչմենթի ենթարկելու համար, ուրեմն գործը վերաբացելու կարիք այլևս չկա: Իսկ եթե այս գործը թույլ է, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները չպետք է դրա հիման վրա նախագահին մեղադրանքներ ներկայացնեին», - ընդգծել է հանրապետական սենատորների ղեկավարը։

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ