«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Փաշինյանը Քննչական կոմիտեում պատասխանել է գաղտնալսման գործով քննիչի հարցերին

Փաշինյանը Քննչական կոմիտեում պատասխանել է գաղտնալսման գործով քննիչի հարցերին
15.01.2020 | 21:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ներկայացել է Քննչական կոմիտե և մոտ 2,5 ժամ պատասխանել քննիչի հարցերին, որոնք վերաբերում էին 2018-ի սեպտեմբերին ու դեկտեմբերին համացանցում տարածված վարչապետ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման փաստով հարուցված երկու քրեական գործերին։


Հարցաքննության մասին առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբտեղեկացրել էր վարչապետը՝ տեղադրելով քննիչի աշխատասենյակում արված սելֆին։
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»,- գրել է Փաշինյանը՝ կատակելով. «Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»։


Հարցաքննությունից հետո Փաշինյանը չի պատասխանել լրագրողների հարցերին։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը փոխանցեց, որ մի գործով Նիկոլ Փաշինյանը անցնում է որպես վկա, մյուսով՝ որպես տուժող։
«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018-ի սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին համացանցում տարածված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսելու ձայնագրառումներում հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաև Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատություն իրականացնելիս միջամտելու հանգամանքը։ Նշված քրեական գործով որպես վկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն և հարցաքննվել՝ դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ», - ասաց Հարությունյանը:


Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը նշեց. «ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում է քննվում նաև ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում և ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների և օրինական շահերի խախտման և գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ»։ Հարցին՝ երկրորդ քրեական գործով ինչ-որ մեկին մեղադրանք ներկայացվե՞լ է, Հարությունյանը պատասխանեց. «Երկու քրեական գործերի շրջանակներում էլ մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա»։


Երկու քրեական գործերն էլ Գլխավոր դատախազությունում հարուցվել էին 2018-ի սեպտեմբերին՝ համացանցում առաջին հրապարակումից հետո, այնուհետև ուղարկվել էր Քննչական կոմիտե, ուր վարույթ ընդունելով՝ ստեղծվել էր քննչական խումբ:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ