Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
15.01.2020 | 21:48

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին: Վարչապետ Մեդվեդևի որոշումը տեղի է ունենում նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից մի քանի ժամ անց: Դաշնային ժողովին հղած իր ելույթում Կրեմլի ղեկավարը առաջարկել էր սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Ընդունելով հրաժարականը՝ նախագահ Պուտինը Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է զբաղեցնել Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը և զուգահեռաբար ժամանակավոր կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները: Ռուսաստանի կառավարության ներկայիս կազմը ձևավորվել է 2018-ի մարտին, Մեդվեդևը նախարարների կաբինետը գլխավորում է 2012-ից:

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ