«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կարեն Ղալթախչյան. Սահմանից ընդամենը 5 կմ ենք հեռու, սա բազմաթիվ ծննդկանների սպասարկող միակ ծննդատունն է տարածքում

Կարեն Ղալթախչյան. Սահմանից ընդամենը 5 կմ ենք հեռու, սա բազմաթիվ ծննդկանների սպասարկող միակ ծննդատունն է տարածքում
15.01.2020 | 21:51

2020-ն Առողջապահության նախարարությունն ազդարարեց հայտարարությամբ՝ հանրապետության մի շարք բնակավայրերի ծննդատներ կլուծարվեն, քանի որ ապահովում են տարեկան սահմանվածից քիչ ծնունդ, չունեն տեխնիկական հագեցվածություն ու սանիտարահիգիենիկ պայմաններ, դրանց գործունեությունը տնտեսապես նպատակահարմար չէ: Օրեր շարունակ մանագիտական հանրությունն ու տվյալ բնակավայրերի բնակիչները բողոքի ցույցեր են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց համայքների ծննդատները ոչ թե փակվեն, այլ՝ վերազինվեն:


Լուծարման ցուցակում է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր համայնքի ծննդատունը: Թեև գյուղը 5000 բնակիչ ունի, սակայն տեղի հիվանդանոցում հաշվառված են նաև հարևան՝ սահմանապահ գյուղերի ևս շուրջ 5500 ընտանիքներ: Ընդհանուր հաշվարկով՝ հիվանդանոցն (այդ թվում՝ ծննդատունը) սպասարկում է մոտ 17-18 հազար բնակչի: «Մենք հասկանում են, որ խնդիրներ կան, օրինակ՝ անեսթեզիոլոգ չունենք ու չենք էլ ունեցել, բայց մենք նախարարությանը խնդրում ենք ծննդատունը փակելու փոխարեն մեզ ուղղակի անեսթեզիոլոգ տրամադրել: Երբ, օրինակ, կեսարյան հատման խնդիր է առաջանում, ծննդկանին մեզ մոտից Իջևան ենք տեղափոխում: Մի քանի ամիս առաջ մեզ շտապ օգնության մեքենա են տրամադրել, ինչը գործն առավել է հեշտացնում: Փառք Աստծո, որևէ ողբերգական դեպք չենք ունեցել: Մի քանի օր առաջ մեր բժշկի՝ Կորյուն Վարդապետյանի հետ գրանցման մատյանն էինք նայում, ծնունդներ է ընդունել Այրումից, Նոյեմբերյանից, Բերդից, Արծվաբերդից, անգամ՝ Լոռու մարզի Արջուտից» նշեց Աչաջուրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանը: Նա չի հերքում՝ իրենց հիվանդանոցը (նաև՝ ծննդատան բաժանմունքը) վիրահատարան չունի: Ինքը, որպես համայնքի ղեկավար, պատրաստվում էր դիմել Առողջապահության նախարարություն, որպեսզի թեկուզ համաֆինանսավորմամբ՝ հիվանդանոցում եղած բացթողումները շտկեն, վիրահատարան ստեղծեն: Վստահ է՝ բարերարներ կգտնվեն, ովքեր ֆինանսական ներդրումներ կանեն բնակիչների համար անչափ կարևոր այս հաստատությունում:


Համայնքապետը նկատում է՝ ծննդատունը մեկ-երկու տարվա պատմություն չունի, այն տասնամյակների կենսագրություն ունի, ինքն էլ 42 տարի առաջ հենց Աչաջուրի ծննդատանն է ծնվել: Իրենից ավագներ էլ կան, որոնց ճիչն առաջին անգամ այնտեղ է լսվել: Եվ, որ ամենակարևորն է, գյուղն այն հատուկենտ գյուղերից է, որ արտագաղթ չունի, բնակչությունն ավելանում է: Նոր ընտանիքներ են անընդհատ ձևավորվում, տներ սարքում: Հարուստ գյուղ է: Աչաջուրն այն բացառիկ սահմանամերձներից է, որ հասարակական տրանսպորտի խնդիր չունի. ավտոբուսներ չկան, սակայն երթուղային տաքսիներն Աչաջուր-Իջևան ճանապարհն անցնում են առավոտից երեկո, տաքսիներ ևս կան:


«Գրանցված հղիներ շատ կան այստեղ, կոնսուլտացիաների համար պարտադիր գալիս են: Օրինակ՝ մոտ 200 գրանցվածից 100-ը, 120-ը հաստատ այստեղ են ծննդաբերում: Թիվը միայն անցած տարի մի փոքր պակասեց, քանի որ նորից փակման մասին խոսակցություններ կային, ու հղիներից ոմանք մտածելով, որ կարող է կեսից փակվել՝ ուրիշ ծննդատուն տեղափոխվեցին: Սահմանից ընդամենը 5 կիլոմետր ենք հեռու, սա բազմաթիվ ծննդկանների սպասարկող միակ ծննդատունն է տարածքում», - ընդգծեց նա: Աչաջուրցիների պահանջ-խնդրանքը կառավարությունից մեկն է՝ վերազինել իրենց ծննդատունը, վիրահատարանի հարցում աջակցել և անեսթեզիոլոգ տրամադրել: Կամ, եթե նույնիսկ ֆինանսապես չեն աջակցում, գոնե 1 տարի ժամանակ տրամադրեն՝ իրենք բարերարների օգնությամբ այդ ամենը կանեն: Սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված բացթողումներ չունեն: Տաք ու սառը ջուրը շուրջօրյա է, համայնքապետարանն էլ 2019-ին շուրջ երկու միլիոնի ներդրում է արել ծննդատան վերանորոգման համար:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ