Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Ջիանի Բուքիքիոյի հետ

Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Ջիանի Բուքիքիոյի հետ
15.01.2020 | 21:52

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապով զրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ: Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջ. Բուքիքիոյի 2019-ի հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ