«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Միհրան Հակոբյան. Գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ է լինելու ձեզ հետ, երբ Մանվել Գրիգորյանն ազատազրկման մեջ մահանա

Միհրան Հակոբյան. Գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ է լինելու ձեզ հետ, երբ Մանվել Գրիգորյանն ազատազրկման մեջ մահանա
15.01.2020 | 21:59

Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին։ «Տեղյա՞կ եք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է: Տեղյա՞կ եք, որ Մանվել Գրիգորյանը մահամերձ է: Դուք գոնե հասկանու՞մ եք, թե ի՞նչ է լինելու ձեզ հետ, երբ այդ մարդը ազատազրկման մեջ մահանա` առանց ապացուցվելու, որ տուշոնկա է գողացել: Ձեր մոնտաժած տեսանյութն ու տուշոնկան հասկանու՞մ եք, թե ո՞նց է ձեր գլխին ջարդվելու: Հասկացանք, ապացուցել եք, որ ոչ իրավաբանության հետ կապ ունեք, ոչ էլ քրիստոնեության ու հայկականության, բայց լավ` հեչ մարդկություն չկա՞ մեջներդ, հեչ հումանիզմ չկա՞ մեջներդ: Մարդկային խղճի մասին երբևէ լսե՞լ եք: Չապացուցված մեղքի համար մարդ եք բանտում սպանու՞մ, կանխամտածված սպանում: Ո՞նց եք քնելու գիշերը, ո՞նց եք փողոց դուրս գալու, ո՞նց եք այս երկրում ապրելու...»։

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ