Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտին. Պետք է դրսևորել քաղաքական կամք, իմաստություն և տղամարդկություն

Պուտին. Պետք է դրսևորել քաղաքական կամք, իմաստություն և տղամարդկություն
15.01.2020 | 22:00

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել 5 միջուկային տերություններին աշխատանքներ սկսել համաշխարհային պատերազմի վտանգները վերացնելու ուղղությամբ: Դաշնային խորհրդին ուղերձում նա ասել է. «Պետք է դրսևորել քաղաքական կամք, իմաստություն և տղամարդկություն: Ժամանակը պահանջում է մեր ընդհանուր պատասխանատվության ու ռեալ գործողությունների գիտակցում: Օրինակ պետք է ծառայեն ՄԱԿ-ի հիմնադիր պետությունները: Հենց 5 միջուկային տերություններն են, որ պատասխանատվություն են կրում մարդկության պահպանման և զարգացման համար»: Նրա խոսքով` այս երկրները պետք է նոր մոտեցումներ մշակեն մոլորակի վրա կայունության ապահովման համար, և այդ մոտեցումներն էլ, իրենց հերթին, պետք է հաշվի առնեն ժամանակակից միջազգային հարաբերությունների քաղաքական, տնտեսական և ռազմական ասպեկտները:


ՌԴ նախագահն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը բաց է ցանկացած գործընկերոջ հետ համագործակցությունն ամրապնդելու համար: «Մենք ոչ ոքի չենք սպառնում և չենք ձգտում մեր կամքը թելադրել»,- ընդգծել է ՌԴ նախագահը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ուժեղ նախագահական երկիր մնա: Միևնույն ժամանակ, Պուտինն ասել է, որ նախագահը պետք է իրավունք ունենա պաշտոնանկ անել վարչապետին, նրա տեղակալներին և մյուս նախարարներին, եթե նրանք կորցրել են վստահությունը կամ պատշաճ չեն կատարում պարտականությունները: Նա հավելել է, որ նախագահը պետք է պահպանի զինված ուժերի և ուժային կառույցների ղեկավարման իրավունքը:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ