Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հրանտ Բագրատյան. Թավշյա հեղափոխության ժողովրդագրական էֆեկտն այն է, որ հայերին փոխարինում ենք հնդիկներով

Հրանտ Բագրատյան. Թավշյա հեղափոխության ժողովրդագրական էֆեկտն այն է, որ հայերին փոխարինում ենք հնդիկներով
15.01.2020 | 22:01

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրել է. «Գիտեք մեր հարգարժան կառավարությունը անընդհատ տեղեկատվություն է հրապարակում, որն անպայման իրականությանը չի համապատասխանում։
Մարդ պիտի չափ սահման ունենա։ Հո չե՞մ կարող ես ամեն օր դիտողություններ անել վարչապետի կամ նախարարների ելույթի մասով։ Մյուս կողմից, մտավորականը և մանավանդ նախկին վարչապետն ու տնտեսագետը պարտավոր չէ՞ վիճակագրական կեղծարարություններն ու անճշտությունները վեր հանել։
Հիմա ավելի կոնկրետ։


Երեկ էկոնոմիկայի նախարար ՏԽ-ը հայտարարեց, որ 2019-ին ՀՆԱ-ն սպասվում է 7.5% աճով։ Մի քանի ժամ հետո ԱՎԿ-ն վերջապես ավելի քան 1 շաբաթ ուշացումով հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ հունվար-նոյեմբերին՝ 7.5%։ Երեկ չէ մյուս օրը հայտնի հեռուստահաղորդման ժամանակ նշել էի, որ ԱՎԿ թիվը չի տալիս, սպասում է ցուցմունքի։ Ցուցմունքը եղավ։ Իսկ ՏԽ-ին պիտի ասեմ, որ նրա ասուլիսը հակասում է Սահմանադրությանը և օրենքներին։ Վիճակագրությունն անկախ է, և ՏԽ-ն իրավունք չունի թիվ ասել ՍՄ-ից առաջ, երբ խոսքը վերաբերում է անցած շրջանին (ապագա կանխատեսումներ՝ խնդրեմ)։ Իսկ երեկոյան կարդացինք վարչապետ Փաշինյանի գրառումը դեպի ՀՀ և ՀՀ-ից մեկնողների ու ժամանողների մասով։ Նա ասում է. «2019-ին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ: 2018-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 785 հազար 875 մարդ: 2017-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 373 հազար 117 մարդ: 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 966 հազար 679-ով, կամ 22.1 տոկոսով ավելի մարդ:


2019-ի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը 9 467-ով ավելի է եղել ժամանողների թվից: 2018-ի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 11 882-ով: 2017-ի արդյունքներով, ուշադրությու՛ն, Հայաստանից մեկնողների թիվը ժամանողների թվից ավելի է եղել, կրկին ուշադրությու՛ն՝ 133 826-ով:
Նախ՝ ի՞նչու է ՆՓ-ն, առաջ ընկնում ԱՎԿ-ից և հայտարարում թվեր, որոնք պաշտոնապես չեն հրապարակվել։ Եղբայր, անկախ վիճակագրության օրենքով դրա բացառիկ իրավունքը քեզ չի տրված։
Երկրորդ. 2018 և 2017 թվերը մեզ համար անհասկանալի են։ Նույն ՆՓ-ի օրոք ԱՎԿ 2017-ի համար սահմանային գրանցում է ֆիքսել. Մուտք՝ 3 398 143 մարդ և ելք՝ 3 425 040 մարդ (https://www.armstat.am/file/article/sv_12_18a_520.pdf)։ 4 373 117 մարդ թիվը ո՞րտեղից։ Կամ 2018-ի համար գրանցվել է մուտք՝ 3 757 168 և ելք՝ 3 741 855։ ՆՓ-ի մոտ առկա է 4 785 875 ժամանում։ Իհարկե, կարելի է ասել, որ դրանք տարբեր թվեր են։ Բայց չէին կարող ՆՓ-ի թվերը մեծ լինել ԱՎԿ թվերից, քանզի առաջինի մոտ, բազմակի այցելությունների պարագայում, միայն մեկն է հաշվառվում, իսկ ԱՎԿ-ն պարզապես գրանցում է սահմանային անցակետերով մուտքերն ու ելքերը՝ ըստ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների։ Ուրեմն, կա՛մ ՆՓ-ն է սխալ, կա՛մ ԱՎԿ-ն։ Չհաշված հնդիկների մուտքն ու ելքը և մեկ էլ ռազմաճակատի գծում ադրբեջանական դիրքապահների կողմից սահմանային խախտումները։


Երրորդ. ՆՓ-ն ընդունում է, որ և 2018-ին, և 2019-ին մեկնողները եկողներից շատ են եղել. 11 982 և 9 467 մարդ։ Հետո ասում է. պատկերացնու՞մ եք 2017-ին մեկնողների թիվը ժամանողների թվից շատ է եղել -133 826 մարդով։ Իսկ ոչինչ որ նույն փաշինյանական ԱՎԿ 2017-ի համար մուտքի և ելքի տարբերության մասով տալիս է սոսկ -26 847 մարդ, իսկ, այդ թվում ՀՀ փաստաթղթերով՝ -36 191 մարդ։ Լավ, կրկին ենթադրենք, որ խոսքը տարբեր մեթոդիկաների մասին է (պիտի ասեմ, որ մեկնողների և եկողների տարբերության մասով ոչ մի մեթոդիկա նման անդունդ չէր ունենա)։ Բա հնդիկնե՞րը։ ՆՓ, ինչու՞ չեք ներկայացնում թվերը միայն ՀՀ փաստաթղթերով մարդկանց նկատմամբ։ Չէ որ նման հնարավորություն կա։ Եթե ընդհանուրով եք դատում, կարելի է ասել, որ իրականում հայերը շարունակում են լքել Հայաստանը։ Իսկ թավշյա հեղափոխության ժողովրդագրական էֆեկտն այն է, որ հայերին փոխարինում ենք հնդիկներով։


Չորրորդ. ասում է 2019-ին 2017-ի համեմատ 22.1%-ով ավելի մարդ է ժամանել։ Որ ի՞նչ է 2017-ին էլ 2015-ի համեմատ 25.4%-ով էր ավելի (3 398 413-ը 2 709 273-ի դիմաց)։ Աճի տեմպը դանդաղել է...
Հինգերորդ ... և այլն և այլն։
p.s. Այս էլ որերորդ անգամ ՆՓ-ն թվեր է ներկայացնում (հիշում եք տարեսկզբի վեճը աշխատատեղերի վերաբերյալ, տարվա կեսերին բյուջեի ավելի քան 25% գերակատարման, 1 շնչի ՀՆԱ-ի ցուցանիշի մասով և այլն) չպահպանելով տարրական վիճակագրական կանոններ, հապճեպ, թվերին տալով անհարկի քաղաքական երանգ, չխորհրդակցելով անձնակազմի հետ և այլն։ Նա գնալով նմանվում է ԽՍՀՄ կոմունիստ ղեկավարներին, երբ պողպատի ու ցորենի արտադրությունը ամեն տարի ավելանում էր, իսկ մարդիկ կուշտ փորով հաց չէին ուտում։ Մեր քաղաքական ուժը պայքարել է ՍՍ-ին իշխանությունից հեռացնելուն, սատարել է դրան։ Մենք հիմա էլ գտնում ենք, որ ՍՍ-ն 0 մակարդակի կառավարիչ է եղել։ Բայց մենք չենք տեսնում նաև որևէ արդյունավետություն ՆՓ-ի կառավարման մեջ։ Եվ պետք չի մեզ ասել. եթե ՆՓ-ին քննադատում եք, ուրեմն ուզում եք ՍՍ-ն հե՞տ գա։ Ո՞վ ասեց, որ դա այդպես է»։

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ