«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Դատախազությունն ապահովագրում է իրեն վատ դեպքի համար

Դատախազությունն ապահովագրում է իրեն վատ դեպքի համար
15.01.2020 | 22:02

Դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:


Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչանը լրագրողներին ասաց, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նա հավելեց, որ վիճակը ծանր է, կյանքին վտանգ է սպառնում:
Փաստաբանը միաժամանակ ասաց, որ չի կարծում, թե Գրիգորյանի խափանան միջոցը կփոխվի: «Իսկ ո՞վ ասաց, որ դատախազությունն ուզում է փոխել խափանման միջոցը: Ինձ թվում է՝ սա մի պատրանք է, նման բան ես չեմ ակնկալում, որ Դատախազությունը խափանման միջոցը փոխելու միտում ունենա»,- ասաց Մկրտչյանը: Ըստ նրա՝ դատախազության այս գործելաոճի նպատակն այն է, որ իրեն ապահովագրի որոշակի նախատինքներից, որոնք կարող են լինել: «Նպատակն է իրենց ապահովագրել որ վաղը-մյուս օրը իրենց վզին չմնա, եթե վատ ելք լինի, չասեն՝ սրա մեղավորը դու էիր»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատացումը բացառապես պայմանավորված է նրա՝ կալանքի տակ գտնվելով:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ