«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ինչու՞ մասնակի նահանջեց սկզբունքային նախարարը․ Ավետիք Իշխանյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

Ինչու՞ մասնակի նահանջեց սկզբունքային նախարարը․ Ավետիք Իշխանյանը՝ Արսեն Թորոսյանի մասին
16.01.2020 | 00:44

Սկզբունքային նախարարը նահանջեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Այսօր ՀՀ առողջապահության նախարարը ևս մեկ անգամ «մասնագիտական» հիմնավորում տվեց համայնքային մի քանի ծննդատների փակման մասին (համարյա ինձ էլ էր համոզում): Բայց․․․, համենայն դեպս, նահանջեց և Եղվարդի ու Աչաջրի ծննդատները կշարունակեն գործել։

Հարց․

-Ինչու՞ մասնակի նահանջեց սկզբունքային նախարարը։

Համոզված եմ, որ նախարարը կամ այդպիսի որոշում չէր ընդունի, կամ կհրաժարվեր այդ որոշումից, եթե․․․Եթե Հայաստանում գործեին իրական, ճյուղային, այս դեպքում բժշկական արհմիություններ։ Այդ պարագայում, նախ նախարարը հաշվի կառներ արհմիությունների առկայության փաստը և գուցե ծննդատների փակման որոշում չկայացներ։ Բայց, եթե այնուամենայնիվ, որպես «ժողովրդի» նախարար այդ որոշումը կայացներ, ապա արհմիության կոչով, ողջ բժշկական հանրությունը ոտքի կկանգներ՝ գործադուլներ, հանրահավաքներ և այլն։ Բայց քանի որ, Հայստանում չկան ոչ միայն իրական, անկախ արհմիություններ, այլև ձախակողմյան կուսակցություններ( ներիր՝ ՀՅԴ), որի պատճառը նաև մեր՝ հայերիս կոլեգիալ մտածողության բացակայությունն է, ապա նախարարն ինքնավստահ կայացրեց «մասնագիտական հաշվարկների» վրա հիմնված որոշում։

Բայց այնուամենայնիվ, սկզբունքային նախարարը նահանջեց։ Պատճառը Եղվարդի և Աչաջրի համայնքների բնակիչների բողոքի ցույցերն էին։

Տարոսը՝ մյուս համայնքներին»,- նշել է նա։

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ