Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փելոսին ներկայացրել է Թրամփի իմպիչմենթի գործով 7 մեղադրողների անունները

Փելոսին ներկայացրել է Թրամփի իմպիչմենթի գործով 7 մեղադրողների անունները
16.01.2020 | 14:19

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ներկայացրել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործով 7 մեղադրողների անունները: Խումբը կգլխավորի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը:

Իմպիչմենթի հարցով Թրամփին առաջադրված հոդվածները Սենատ ուղարկելու հարցի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում նախատեսված է այսօր: Ակնկալվում է, որ քվեարկությունից հետո՝ մի քանի օրից արդեն, Սենատում, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակից հանրապետականները, կսկսվի նախագահի իմպիչմենթի հարցով դատավարությունը, որն այս ճանապարհով նախագահին պաշտոնանկ անելու երրորդ փորձն է ԱՄՆ պատմության մեջ:

Դիտվել է՝ 325

Մեկնաբանություններ