Հունվարի 16-20-ը շրջաններում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը հունվարի 16-17-ը` գիշերային ժամերին կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևանում հունվարի 16-17-ը, 19-20-ը հնարավոր է թույլ ձյուն, հունվարի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ բաց: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է: Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում ձյուն է գալիս:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: