Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մայր տաճարի նորոգումը բարեգործական ճանաչելը դեռ հարց է, բարեգործական են ճանաչվում Սորոսի հիմնադրամի բոլոր ծրագրերը

Մայր տաճարի նորոգումը բարեգործական ճանաչելը դեռ հարց է, բարեգործական են ճանաչվում Սորոսի հիմնադրամի բոլոր ծրագրերը
16.01.2020 | 14:27

«Հրապարակը» գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարումից ի վեր չի մասնակցել Էջմիածնի Մայր տաճարում Սուրբծննդյան պատարագին, քանի որ Էջմիածնի տաճարը տևական ժամանակ է՝ վերանորոգման մեջ է, հիմա աշխատանքները կաթվածահար են, քանի որ կառավարությունը ձգձգում է որպես մշակութային օբյեկտ, տաճարում կատարվող աշխատանքները բարեգործական ճանաչելու և հարկերից ազատելու մասին որոշումը։ Պատճառները ճշտելու համար զանգահարեցինք կառավարության աշխատակազմի ղեկավարին, նա չպատասխանեց։ Իսկ մամուլի խոսնակ կառավարության ղեկավարը դեռ չունի։ Մայր Աթոռից մեր հարցին ի պատասխան ասացին․ «Մայր տաճարի նորոգությունը որպես բարեգործական ծրագիր որակելու հարցը քննարկվում է ՀՀ կառավարության լիազոր մարմնի հետ՝ հարցի կարգավորման համատեղ ուղիներ գտնելու համար»։


Նախօրեին հայտնի դարձավ, որ 2019-ի մարտին Տիգրան Ավինյանի ղեկավարած հանձնաժողովը սիրահոժար «բարեգործական» էր ճանաչել Սորոսի հիմնադրամի բոլոր ծրագրերը՝ 3 միլիոն դոլարից ավելի, և հարկերից ազատել նրա հետ համագործակցող կազմակերպություններին, այդ թվում՝ նաև լրատվամիջոցների։ Անհասկանալի է, թե ինչու պետք է «Հրապարակը» հարկեր վճարի, իսկ «Բաց հասարակության հիմնադրամի» հետ աշխատող ԶԼՄ-ն՝ ոչ»:

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ