«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Իշխանության դիրքերը թույլ ու խախուտ են հատկապես մարզերում

Իշխանության դիրքերը թույլ ու խախուտ են հատկապես մարզերում
16.01.2020 | 14:28

«Փաստը» գրում է, որ գաղտնիք չէ, որ ներկա իշխանության դիրքերը թույլ ու խախուտ են հատկապես մարզերում. սա պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքների ղեկավարների հիմնական մասը նախկին իշխանությունների օրոք ընտրված ու նախկին իշխանության թիմի ներկայացուցիչներ են, մարզպետները մեծամասամբ թույլ են կամ պարզապես տեղերում հեղինակություն չվայելող, իսկ մեկուկես տարում անցկացված ՏԻՄ բոլոր ընտրություններում իշխանական ուժը կամ խայտառակ պարտություն է կրել, կամ դրանից խուսափելու համար պարզապես չի մասնակցել։

«Փաստին» տեղեկություններ են հասել, որ այս հարցը իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի համար ունի առանցքային նշանակություն, և պատահական չէ, որ այդ առիթով մի քանի քննարկում է եղել, հատուկ հանձնարարականներ տրվել։ Իշխանությունները փորձում են ակտիվ մասնակցություն ունենալ 2020-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին։ Դրա համար տրվել են հրահանգներ: 2020-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսված մարտի 15-ին, հունիսի 14-ին և հոկտեմբերի 18-ին:

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ