Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պուտինը որոշել է կատարելագործել Ռուսաստանը սահմանադրական փոփոխություններով և Միխայիլ Միշուստինի միջոցով

Պուտինը որոշել է կատարելագործել Ռուսաստանը սահմանադրական փոփոխություններով և Միխայիլ Միշուստինի միջոցով
16.01.2020 | 14:30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդին ուղղված ելույթը, որում որպես գլխավոր նորություն սպասվում էին ժողովրդագրական աջակցությանն ուղղված քայլերը, ավարտվեց ՌԴ իշխանության համակարգի բարեփոխման մասին հայտարարությամբ` «սուպերնախագահական» համակարգից հրաժարմամբ և նախագահա-խորհրդարանական հանրապետության ստեղծմամբ` Պետական խորհրդի նոր լիազորություններով՝ գրում է «Կոմերսանտը»: Հետագա իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, կախված կլինեն Վլադիմիր Պուտինի անսպասելի գաղափարների նկատմամբ քաղաքական համակարգի արձագանքից: Հիմք չկա կարծելու, որ Վլադիմիր Պուտինն իր այս գաղափարներն ավելի վաղ քննարկել էր այլ խաղացողների հետ, ինչպես և հիմք չկա կարծելու, որ դրանից հետո տեղի ունեցածը ծրագրված էր. Դմիտրի Մեդվեդևի ղեկավարած կառավարությունն արդեն մեկ ժամ անց դադարեց գոյություն ունենալ: Հաջորդ քայլը նախագահն արեց նույն օրը: Հունվարի 16-ին ՌԴ Պետդուման պետք է հաստատի նոր կառավարության ղեկավարի` Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, որի հետ է ասոցացվում վերջին տարիներին իշխանության զգալի մասի «թվայնացումը»:


Պրագմատիզմի սահմաններում Վլադիմիր Պուտինի առաջարկը սահմանադրական բարեփոխումների մասին կարելի է մեկնաբանել այսպես. վարչապետի, փոխվարչապետերի և ՌԴ ոչ ուժային կառույցների նախարարների թեկնածությունն այսուհետև ներկայացնելու և հաստատելու է Պետդուման` խորհրդարանի ստորին պալատը: Ուժային նախարարներին նախագահը նշանակելու է Դաշնային խորհրդի (խորհրդարանի վերին պալատի) հետ խորհրդակցությունների արդյունքում: Սա նշանակում է, որ ՌԴ իշխանության «քաղաքացիական» մասը դառնում է խորհրդարանական, «ռազմական» մասը` «կիսանախագահական»: Սա իշխանության մեջ խոշորագույն փոփոխությունն է` սկսած 1993-ից: Վլադիմիր Պուտինի խոսքով` նոր կառավարությունը կաշխատի արդեն մի փոքր այլ երկրում, քան մինչ այս: Նախագահը հայտարարել էր, որ «Ռուսաստանի առաջ պատմական հանձնարարականներ են դրված», և փոփոխությունների նպատակը նաև դրանց հասնելն է: Սակայն այս փոփոխություններով գործադիր իշխանության ղեկին կզբաղվի արդեն ոչ թե Դմիտրի Մեդվեդևը, այլ Միխայիլ Միշուստինը: Համենայն դեպս Պետդումայում նախագահի նշած թեկնածության դեմ արտահայտվողներ դեռևս չեն եղել: Միխայիլ Միշուստինին վարչապետի պաշտոնում առաջադրելը բացահայտ փորձ է նախագահի կողմից ավելի մասշտաբային դարձնել Դաշնային հարկային ծառայության շատ հաջող «թվային տրանսֆորմացիան», ինչի արդյունքում ռուսական հարկային ծառայությունը համարվում է աշխարհում ամենաառաջադեմներից մեկը: Չնայած դեռևս պարզ չէ գործադիրի հետ կապված Միշուստինի ոչ մի նախաձեռնություն, սակայն կարելի է ենթադրել, որ կառավարությունում կամրապնդվեն Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների դիրքերը: Միշուստինի նշանակումից կարելի է եզրակացնել, որ դժվար թե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կար, կամ եղած իրավիճակին մոտ լինի:


Հավանաբար, Վլադիմիր Պուտինի գաղափարի հիմքն այն է, որ միայն այսպիսի փոփոխություններն ու նշանակումը թույլ կտան մինչև 2024-ը հասնել իր նշած համախառն ներքին արդյունքի տարեկան 5% աճին: Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կանցկացվի եկող ամիսներին: Պետդումայի նոր ընտրությունները պակաս հավանական են: Իսկ Վլադիմիր Պուտինի` իշխանության մեջ իր դերի մասին նախագահի պատկերացումներն արտացոլված չեն հունվարի 15-ի իրադարձություններում:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ