Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հարկային օրենսգրքի փոփոխություններով` միկրոձեռնարկատիրության աշխատողները զրկված են մայրության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստներից

Հարկային օրենսգրքի փոփոխություններով` միկրոձեռնարկատիրության աշխատողները զրկված են մայրության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստներից
16.01.2020 | 14:32

Հարկային օրենսգրքի փոփոխություններով մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատիրությունները 2020-ի հունվարի 1-ից ազատվել են բոլոր տեսակի հարկերից: Նրանք ազատված են նաև աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի տրամադրումից: Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ նպաստների իրավունք ունեցող անձինք են գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները:
Ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին: Այսինքն` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը կարող էր լինել նաև միկրոձեռնարկատիրության ղեկավարը:


Պետական նպաստների օրենքի համաձայն՝ չաշխատող անձ է համարվում նաև միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը: Այսինքն՝ միկրոձեռնարկության աշխատողները չեն օգտվի նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից՝ 25 500 դրամից: 2020-ից ավելացվել է մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գումարը՝ 18 000հ դրամից դառնալով 25 500 դրամ:
Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի դրույթները գործել են նաև նախկինում, սակայն Հարկային օրենսգրքի փոփոխություններով էականորեն մեծացել է չհարկվող միկրոձեռնարկությունների շրջանակը:


Նախկինում գործող հարկային օրենսդրությամբ սահմանված էին հետևյալ այլընտրանքային համակարգերը՝ ինքնազբաղված անձանց հարկման համակարգ, որի շրջանակներում տարեկան մինչև 9 մլն. դրամ շրջանառություն ունեցող՝ գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճարողներն ամբողջությամբ ազատված էին հարկերից: Երկրորդը՝ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգն էր, որի շրջանակներում տարեկան մինչև 18 մլն. դրամ շրջանառություն ունեցող և միայն ընտանիքի անդամների միջոցով գործունեություն իրականացնող հարկ վճարողներն էին ամբողջությամբ ազատված են հարկերից: Ինչպես նաև արտոնագրային հարկի համակարգն էր գործում, որի շրջանակներում գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճարողներն, առանց շրջանառության սահմանափակման, վճարում են արտոնագրային հարկ (հաստատուն գումար): 2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքով վերացվում է արտոնագրային հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդրվում է մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությամբ:


Աշխատողներին տրվում են հետևյալ նպաստները՝ հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, մայրության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:
Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ վարձու աշխատողին մայրության նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար: Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ` 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության համար): Հարկային օրենսգրքի փոփոխություններով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և ֆիզիկական անձը, որի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը: Միկրոձեռնարկատիրությունն ազատված է բոլոր տեսակի հարկերից, իսկ գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար վճարելու է ամսական 5 հազար դրամ եկամտային հարկ, որը համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ