«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Եգիպտոսում բացվել է Կարմիր ծովի ամենախոշոր ռազմաբազան

Եգիպտոսում բացվել է Կարմիր ծովի ամենախոշոր ռազմաբազան
16.01.2020 | 14:35

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հունվարի 15-ին հանդիսավոր բացել է Կարմիր ծովի տարածաշրջանում ամենախոշոր ռազմաբազան: Բերենիս ռազմաբազան տեղակայված է Կարմիր ծովի ափին՝ Սուդանի հետ սահմանից մի քանի կիլոմետրի վրա։ Ռազմաբազան ներառում է ռազմածովային և ռազմաօդային բազաները։ Բերենիս ռազմաբազայի ստեղծման ռազմավարական նպատակը Եգիպտոսի հարավային ափի պաշտպանությունն ու անվտանգությունն է, տնտեսական ներդրումների և բնական ռեսուրսների պաշտպանությունը, Կարմիր ծովում անվտանգության սպառնալիքներին դիմակայությունը, Կարմիր ծովի ողջ տարածքով միջազգային ծովային ճանապարհի ապահովումը։

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ