«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս

Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս
16.01.2020 | 14:35

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու ամիս ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներ առաջարկելու համար: 2019-ի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Այսինքն, արդեն չորս ամիս է, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները: Այս իրավիճակը կարող է 6 ամսից ոչ երկար տևել: «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը սահմանում է. «Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով»: Նույնը վերաբերում է նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքին, որտեղ էլ սույն դրույթն ամրագրված է 23-րդ հոդվածում: Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար 2 ամիս է մնացել:
Իսկ ի՞նչն է այս անորոշ իրավիճակի պատճառը: Չի բացառվում, որ վարչապետը չի կարողանում վստահելի անձնավորություններ գտնել ուժային կառույցներում: Թերևս նախկին ղեկավարներ Արթուր Վանեցյանն ու Վալերի Օսիպյանն իր համար վստահելի են եղել, և նրանց հեռացումից հետո վարչապետը փաստի առջև է կանգնել»:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ