Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ձյուն կգա նաև հունվարի 19-20-ը

Ձյուն կգա նաև հունվարի 19-20-ը
17.01.2020 | 14:52

Հունվարի 19-ի ցերեկը և 20-ի գիշերը շրջաններում սպասվում է ձյուն, հունվարի 17-ի և 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին՝ առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն այս գիշեր բարձրացել է 3-4 աստիճանով։ Երևանում հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն, հունվարի 17-ի և 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը: Դժվարանցանելի են Ելփինի ոլորանները: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ձյուն է գալիս:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ